Պոլիկաստրոն[2] (հուն․՝ Πολύκαστρον[3]ή Πολύκαστρο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մետր բարձրության վրա[1], Աքսոս (Վարդար) գետի ձախ ափին, Աթենքից 349 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք և Սալոնիկից 51 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Պեոնիա համայնքի վարչական կենտրոնը, Կիլկիս ծայրամասային միավորումում՝ Կենտրոնակն Մակեդոնիա պերիֆերիայում[3]։ Բնակչությունը 7064 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3] ։ Կիլկիսում այն երկրորդ ամենամեծ քաղաքն է։
Պոլիկաստրոնից դեպի արևելք անցնում է եվրոպական E75 երթուղու մաս համարվող 1 ավտոպողոտան։ Քաղաքով անցնում է ազգային 1 ճանապարհը։
Մինչև 1927 թվականի հուլիսի 19-ը քաղաքն անվանվել է Կարասուլի (Καρασούλι)(Καρασούλι)[4]։ 1872 թվականին բացվել է «Կարասուլի» երկաթուղային կայանը Սկոպե-Սալոնիկ ուղղությաբ, Ռումելիական երկաթուղու մասն է՝ կառուցված Մորիս դե Գիրշի կողմից։ Պոլիկաստրոնում է գտնվում բրիտանական ռազմական գերեզմանը, որում հուղարկավորված են Առաջին համաշխարհային պատերազմում Սալոնիկի ռազմաճակատի զոհերը։
Կառուցման փուլում է գտնվում «Պոլիկաստրոն» երկաթուղային կայանը՝ Պոլիկաստրոն-Իդոմենիա ուղղությաբ։
Պոլիկաստրոնի համայնքային միության կազմի մեջ մտնում են երեք բնակավայրեր։ Բնակչությունը 7065 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3]։ Տարածքը 45,775 քառակուսի կիլոմետր[1]։