Պոզո Մորոյի դամբարան
Պոզո Մորոյի դամբարան | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
բարձրություն | 10 մետր |
ստեղծվել է | մ. թ. ա. 6-րդ դար |
Պոզո Մորոյի դամբարան (իսպ.՝ Sepulcro de Pozo Moro), մ. թ. ա. 6-րդ դարի իբերիական դամբարան, որը հայտնաբերվել է 1970 թվականին Ալբասետե համայնքում կատարված պեղումների ժամանակ[1]։
Տեղայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոզո Մորոն գտնվում է Չինչիլիա դե մոնտե Արագոն իսպանական համայնքին մոտ, ծովի մակարդակից 840 մետր բարձրության և Միջերկրականի ափից 125 կմ հեռավորության վրա, հին ճանապարհների կարևորագույն խաչմերուկում։ Կարթագենից դեպի Ալկալա դե Էնարես ճանապարհն անցնելով կենտրոնական իսպանական բարձրավանդակով հատում է Ավգուստովա ճանապարհը, անցնում Գվադալկիվիր գետի երկայնքով դեպի Կադիս և Իսպանական Լևանտ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը հայտնաբերվել է իբերիական մեռելաքաղաքում մասնատված սփռված 12 x 12 մ տարածքում և վերականգնվել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։
Դամբարանը կառուցել է իբերիացի մի թագավոր մոտ մ. թ. ա. 500: Այն հայտնի է որպես ամենահին իբերիական գերեզման-հուշարձան։ Ուղղանկյուն աղյուսների վրա հայտնաբերված կետերը հնարավորություն են տվել կառույցը ճշգրիտ վերականգնել։ Այն ունեցել է 10 մետր բարձրություն և կանգնած է եղել եռահարկ պատվանդանի վրա, որն ունեցել է մոտ 3.65 մետր երկարություն յուրաքանչյուր կողմից։ Չորս քարե առյուծներ կանգնած են դամբարանի անկյուններում, որի պատերը զարդարված են հարթաքանդակներով։ Այս քանդակը պատկանում է իբերիական արվեստի արևելյան փուլին և նկատելի է խեթական և սիրիական արվեստի ազդեցությունը[2][3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Առյուծ
-
Առյուծներ
-
Հարթաքանդակ
-
Հարթաքանդակ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոզո Մորոյի դամբարան կատեգորիայում։ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martín Almagro-Gorbea: Pozo Moro. In: Michael Koch (Ed.)։ Die Iberer (Exhibition Catalogue). Hirmer, München 1998, ISBN 3-7774-7710-9, pp. 148−149.
- Laura Alcalá-Zamora: La necrópolis Ibérica de Pozo Moro, Real Academia de la Historia (España). Publicado por la Real Academia de la Historia, 2003. ISBN 84-95983-47-8.
- Pascual Izquierdo Egea: «Pozo Moro y los cambios socio-económicos de la protohistoria ibérica durante los siglos V y IV antes de nuestra era». Arqueología Iberoamericana 2, 2009, ISSN 1989-4104, pp. 5–23.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pozo Moro Monument, Protohistory and Colonisations Department
- ↑ Martín Almagro-Gorbea, S. 149
- ↑ Ricardo Olmos Romera: Al otro lado del espejo: aproximaciones a la imagen ibérica, Madrid, 1996, ISBN 84-605-5018-4
- ↑ María Teresa Chapa Brunet: El tiempo y el espacio en la escultura ibérica: un análisis iconográfico, en Arqueología e iconografía: indagar en las imágenes, VV.AA., L’Erma di Bretschneider, Roma, 2003, págs. 99-120, ISBN 88-8265-244-0.