Պոզնանի ապստամբություն (1848)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոզնանի ապստամբություն (այլ կիրառումներ)

Պոզնանի ապստամբություն (1848), լեհական ազգային-ազատագրական ապստամբություն պրուսիական տիրապետության դեմ մարտի 20-ից մայիսի 9-ը, Պոզնանի մեծ իշխանությունում։ Ֆրանսիայում և Գերմանիայում 1848 թ. հեղափոխական իրադարձությունները արձագանք գտան Պոզնանում։ Մարտի 20-ին ստեղծվեց Ազգային կոմիտե, կազմակերպվեցին զինված ջոկատներ։ Զինված գյուղացիներն ու քաղաքացիները հարձակվում էին պրուսիական պետական հիմնարկների վրա, ընդհարվում զորքի հետ։ Ազգային կոմիտեն, որը պատրաստ էր բավարարվել Պոզնանի իշխնության համար ինքնավարության պահանջով, բանակցություններ սկսեց պրուսիական իշխանությունների հետ և ընդունեց պրուսիագի գեներալ Վ․ Վիլիզենի պահանջը՝ կրճատել Լ․ Մերոսղավսկու ստեղծած լեհական ջոկատների թիվը։ Ապրիլի 29-ին Քսենժում լեհական ջոկատի ջախջախումից հետո, Մերոսլավսկին համախմբեց ապստամբներին և հաղթանակներ տարավ։ Սակայն շլյախտայական սպաները, վախենալով հեղափոխական պայքարի թափից, մայիսի 9-ին դադարեցրին պայքարը և ապստամբությունը պարտվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png