Լյուդվիկ Մերոսլավսկի
Լյուդվիկ Մերոսլավսկի լեհ.՝ Ludwik Mierosławski | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Nemours[4] |
Մահացել է | նոյեմբերի 22, 1878[1][2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, բանաստեղծ, քաղաքական գործիչ, սպա, ռազմական պատմաբան և ռազմական տեսաբան |
Ծնողներ | հայր՝ Adam Kasper Mierosławski? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ludwik Mierosławski Վիքիպահեստում |
Լյուդվիկ Մերոսլավսկի (լեհ.՝ Ludwik Mierosławski, հունվարի 17, 1814[1][2][3][…], Nemours[4] - նոյեմբերի 22, 1878[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), լեհ քաղաքական գործիչ։
Մասնակցել է 1830-1831 թվականի Լեհական ապստամբությանը, տարագրվել Ֆրանսիա։ 1845 թվականին ուղարկվել է Պոզնան՝ լեհական ազատագրական ապստամբություն կազմակերպելու, բայց ձերբակալվել է պրուսիական իշխանությունների կողմից և դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1848 թվականին Գերմանիայում սկսված հեղափոխության հետևանքով։ 1848 թվականի մարտ-մայիսին Պոզնանի իշխանությունում ղեկավարել է լեհական ազգային ջոկատները, որոնց զինաթափումից հետո արտաքսվել է Ֆրանսիա։ 1850-1860-ական թվականներին կապ է հաստատել բոնապարտիստների հետ։ Ձգտել է իրեն ենթարկել Լեհաստանում հասունացող հեղափոխական շարժման ղեկավարությունը, դեմ էր ռուս-լեհական հեղափոխական դաշինքին։ 1863-1864 թվականի լեհական ապստամբության սկզբին հռչակվել է դիկտատոր, 1863 թվականի փետրվարին պարտվել է ցարական զորքերից և նորից վտարանդվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мерославский Людвик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիկ Մերոսլավսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 498)։ |