Jump to content

Պնևմակարգավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմակարգավորիչ, ավտոմատ կարգավորիչ, որում աշխատանքային միջավայրը սեղմած օդն է։ Պնևմակարգավորիչում տարրերի փոխազդեցությունը, ինչպես նաև ազդեցությունը կարգավորող օրգանի վրա, իրագործվում է սեղմած օդի ճնշման փոփոխությամբ։ Պնևմակարգավորիչի աշխատանքի հիմքում ընկած է զգայուն տարրի զարգացրած տեղաշարժի կամ ճիգի չեզոքացումը։ Պնևմակարգավորիչների մուտքի և ելքի ազդանշանները համապատասխանում են սեղմած օդի ճնշման փոփոխության ստանդարտ տիրույթին։ ՊՌ-321 տիպի կարգավորիչ պնևմակարգավորիչներով իրականացվում են ծախսի, ճնշման, ջերմաստիճանի, մակարդակի և տեխնոլոգիական այլ պարամետրերի ավտոմատ կարգավորման տարբեր ֆունկցիաներ պարամետրի արժեքի ավտոմատ կայունացում, ավտոմատ ծրագրային կարգավորում, երկու պարամետրերի արժեքների որոշակի հարաբերության ավտոմատ պահպանում են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 341