Պյոտր Ստրաուտմանիս
Պյոտր Ստրաուտմանիս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1919 |
Ծննդավայր | Basi Parish, Hasenpoth County, Կուրլանդիական գուբերնիա |
Մահացել է | հունիսի 27, 2007 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Պյոտր (Պետերիս) Յակուբի Ստրաուստմանիս (լատիշ․՝ Pēteris Strautmanis, ապրիլի 24, 1919, Basi Parish, Hasenpoth County, Կուրլանդիական գուբերնիա - հունիսի 27, 2007), լատիշ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1944)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1954 թվականին)։ 1940 թվականին մտել է Լատվիայի կոմունիստական երիտասարդական միության (ԼԿԵՄ) մեջ։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944 թվականից կատարել է կուսակցական աշխատանք, 1950-1960 թվականներին եղել է կուսակցության Ապսի շրջկոմի առաջին քարտուղար, Լատվիայի կոմկուսի ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, Լատվիական ԽՍՀ սովխոզների նախարար։ 1960-1965 թվականներին՝ Լատվիայի կոմկուսի ԿԿ քարտուղար։ 1965-1974 թվականներին՝ Լատվիական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1974-1985 թվականներին՝ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։
1976 թվականից ԽՄԿԿ ԿՎՀ-ի անդամ։ Լատվիայի կոմկուսի ԿԿ բյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 7-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 153)։ ![]() |
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հունիսի 27 մահեր
- 2007 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ քաղաքական գործիչների մասին
- Խորհրդային պետական գործիչներ
- Կուսակցական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ