Jump to content

Պյոտր Ռադչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ռադչենկո
ուկրաիներեն՝ Петро Андрійович Радченко
Ծնվել էհուլիսի 14, 1902(1902-07-14)
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 19, 1942(1942-07-19) (40 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող

Պյոտր Ռադչենկո (ռուս.՝ Радченко, Пётр Андреевич, հուլիսի 14, 1902(1902-07-14), Կիև, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1942(1942-07-19), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող և լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո դասավանդել է Կիևի դպրոցներում։ Հետագայում նա աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» և «Լիտերատուրնայա գազետա» ամսագրերի խմբագրություններում։

Եղել է «Երիտասարդ բոլշևիկ» և ՎՈՒՍՊՊ գրական կազմակերպությունների անդամ։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է ռազմաճակատում։ Կանչվել է Կիև քաղաքի Պոդոլսկի շրջանի զինվորական հաշվառման` զինկոմիսարիատի գրասենյակի կողմից։ Շրջափակման մեջ ընկնելով Կիևի մերձակայքում` ակտիվ մասնակցություն է ունեցել Կիևի ընդհատակյա կազմակերպությունների պարտիզանական շարժման և գործունեության մեջ։ Նա գերվել և խոշտանգվել է գեստապոյի կողմից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1925 թվականից։ Արձակագրի կյանքի ընթացքում հրատարակվել են պատմվածքների և վեպերի մի քանի ժողովածուներ՝ «Ջութակ» (1928 թվական), «Սև հաց» (1931 թվական), «Залізні шори: повість з життя старої школи» (1932 թվական) և այլն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Украинская советская энциклопедия. Главная редакция Украинской советской энциклопедии. — Том 9. — Киев, 1983.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]