Պյոտր Լեբեդենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Լեբեդենկո
Ծնվել էմարտի 20 (ապրիլի 2), 1916
ԾննդավայրՍարապուլ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 11, 2003(2003-02-11) (86 տարեկանում)
Մասնագիտությունգրող, մանկագիր և սցենարիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներԼենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Պյոտր Վասիլևիչ Լեբեդենկո (ռուս.՝ Пётр Васильевич Лебеденко, մարտի 20 (ապրիլի 2), 1916, Սարապուլ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 2003(2003-02-11)), խորհրդային ռուս գրող, արձակագիր, սցենարիստ, ակնարկագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957): ԽՍՀՄ արհմիությունների և գրողների միության մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ գրողների միության մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Լեբեդենկոն ծնվել է 1916 թվականին Սարապուլում: 1929 թվականից մեծացել է մանկատներում: 1934-1936 թվականներին եղել է նավաստի, 1936 թվականին դարձել է քաղաքացիական օդային նավատորմի օդաչու: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել ռազմական օդաչու, կատարել ավելի քան 800 մարտական թռիչք, հաճախ թշնամու թիկունքում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:

Պատերազմից հետո զբաղվել է գրական աշխատանքով: 1957 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը, 1974-1986 թվականներին եղել է գրողների միության Ռոստովի տարածաշրջանային կազմակերպության նախագահը: Մի քանի անգամ ընտրվել է ՌԽՖՍՀ գրողների միության անդամ, ԽՍՀՄ գրողների միության վերստուգիչ հանձնաժողովի անդամ[1]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեբեդենկոյի առաջին գիրքը` «Խաղաղ Դոնի հեքիաթները», լույս է տեսել 1950 թվականին Դոնի Ռոստովում: Հետագայում Դոնի Ռոստովում և Մոսկվայում հրատարակվել են գրողի մի քանի գրքեր:

Նրա ստեղծագործությունների հերոսները բանվորներն են, օդաչուները, կուսակցությունների ղեկավարները, կոմերիտական ​​և կուսակցական մարդիկ, որոնք հետաքրքրված են իրենց երկրի շահերով: Իր հերոսի սոցիալ-հոգեբանական հիմքը պահպանելով` գրողը նրա հետ անցնում է պատմության տարբեր փուլերով` 1930-ական թվականներ, Հայրենական Մեծ պատերազմ, հետպատերազմյան շրջան, 1950-1960-ական թվականներ:

Լեբեդենկոն գրել է մի շարք գրքեր բոլոր տարիքի երեխաների համար` «Հեռավոր գետաբերանի ծովախորշը» (1954), «Шхуна «Мальва»» (1964), «Քաջարիների ակումբը» (1961) վիպակները, «Կողմնացույց» (1962) պատմվածքը, «Բարի սիրտը գեղեցկությունից թանկ է» (1959) հեքիաթը և այլն:

Լեբեդենկոն վեպերի, վավերագրերի, վիպակների, էսսեների, ֆիլմերի սցենարների հեղինակ է:

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Навстречу ветрам» (1958)
  • «Четвёртый разворот» (1972, էկրանավորվել է 1973 թվականին «Երբ մարդը ժպտում է»)
  • «Дважды жить не дано» (1963)
  • «Льды уходят в океан» (1966, 1971)
  • «Особый рейс»
  • «Повесть о разведчике»
  • «Люди, как реки…»
  • «Черные листья» (1974)
  • «Красный ветер» (1980)
  • Ակնարկների գիրք
    • «Человек в пути»
    • «Ровесники»
    • «Раздумья о мужестве»
    • «Сэр Джексон молчит»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]