Պյոտր Բրյանսկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բրյանսկիխ
դեկտեմբեր 1896 - օգոստոսի 29, 1938(1938-08-29) (41 տարեկան)
ԾննդավայրQ4094885?, Q4478665?, Միչուրինսկի շրջան, ԽՍՀՄ
Մահվան վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Զորատեսակհետևազոր
Կոչումկորպուսի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Պյոտր Բրյանսկիխ (ռուս.՝ Пётр Алексеевич Брянских, դեկտեմբեր 1896, Q4094885?, Q4478665?, Միչուրինսկի շրջան, ԽՍՀՄ - օգոստոսի 29, 1938(1938-08-29), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, Պրիվոլժեյի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, կորպուսի հրամանատար (1937)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Բրյանսկիխը ծնվել է 1896 թվականին Բորշրոե գյուղում երկաթուղայինի ընտանիքում։ Ավարտել է բարձրագույն նախնական ուսումնարանը և Կոզլովի առևտրական ուսումնարանը 1914 թվականին։ 1914 թվականի հունիսից մինչև 1915 թվականի մայիս ամիսն աշխատել է Տամբովի գավառի փոստ-հեռագրական գրասենյակում որպես հեռագրիչի աշակերտ։ 1915 թվականի գարնանը զորակոչվել է բանակ և ծառայել Լիտվական գնդի պահեստային փրկարարական գումարտակում որպես շարքային։ Այստեղ էլ ավարտել է ուսումնական դասընթացը և 1915 թվականի դեկտեմբերին գործուղվել ենթասպաների Պետերգոֆյան 1-ին դպրոց, որն ավարտել է 1916 թվականի մայիսին։ Փոխադրվել է սպայական կազմ և գործուղվել 190-րդ պահեստային գունդ որպես վաշտի կրտսեր սպա (քաղաք Կլյազմա)։ Շուտով Երթային վաշտի հետ մեկնել է ռազմաճակատ։ 1916 թվականի հունիսից մինչև 1917 թվականի սեպտեմբերը մարտնչել է Կարպատներում 253-րդ Պերեկոպյան հրաձգային գնդի կազմում։ Եղել է վաշտի և գումարտակի հրամանատար։ Հին բանակում նրա վերջին կոչումը և պաշտոնը եղել է շտաբս-կապիտան, 230-րդ պահեստային գնդի գումարտակի հրամանատար։

1917 թվականի սեպտեմբերից մինչև 1918 թվականի հոկտեմբերն աշխատել է հեռագրիչ Կոզլովի կայանում։ Զորահավաքի ընթացքում 1918 թվականի հոկտեմբերից ծառայել է կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է։ 1918 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր եղել է Դունաևի բրիգադի 1-ին հրաձգային գնդի հրամանատար։ 1919 թվականի հունվարից մինչև հունիս եղել է 22-րդ հրաձգային դիվիզիայի 192-րդ և 190-րդ հրաձգային գնդերի գումարտակի հրամանատար։ 1919 թվականի հունիսից եղել է 190-րդ հրաձգային գնդի հրամանատար, 1920 թվականի փետրվարից` նույն դիվիզիայի 64-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։ Ատեստավորման արդյունքներով Բրյանսկիխը 22-րդ հրաձգային դիվիզիայի պետի հրամանով նշանակվել է բրիգադի հրամանատար։ ՀամԿ (բ)Կ անդամության թեկնածու։ 1922-1923 թվականներին եղել է 28-րդ և 22-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատարի տեղակալ։ 1923 թվականին ժամանակավորապես կատարել է 37-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պարտականությունները։ 1923-1925 թվականներին եղել է 36-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1925 թվականին 6-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1925-1932 թվականներին եղել է 55-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Ավարտել է հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1932-1937 թվականներին եղել է Բելառուսական ռազմական օկրուգի 10-րդ հրաձգային կորպուսի հրամանատարի տեղակալ։ 1937 թվականի նոյեմբերից մինչև կալանավորումը եղել է Պրիվոլժեի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ Կալանավորվել է 1938 թվականի հուլիսի 18-ին։ 1938 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ մեղադրվել է հակահեղափոխական, տեռորիստական կազմակերպություններին մասնակցության համար և դատապարտվել պատժի առավելագույն չափին։ Գնդակահարվել է վճռի հրապարակման օրը։ Արդարացվել է 1955 թվականի ապրիլի 9-ին ԽՍՀՄ ԳԴՌԿ-ի որոշմամբ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ենթասպա (1916)
  • Շտաբս-կապիտան (1917)
  • Դիվիզիայի հրամանատար (նոյեմբերի 20, 1935)[1]
  • Կորպուսի հրամանատար (1937)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (1920)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 62-63. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Брянских Петр Алексеевич | Страницы российской истории». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]