Jump to content

Պյոտր Բագրատիոնի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բագրատիոնի հուշարձան
Պյոտր Բագրատիոնի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործԲորիս Տխոր
Ստեղծումսեպտեմբերի 5, 1999
Բարձրություն10 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱրևմտյան վարչական շրջան
ՓողոցKutuzovsky Prospekt? (32)
Շինության ձևՁիարձան
Նյութբրոնզ և granite?
ՄակագրությունПетру Ивановичу Багратиону благодарное отечество
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Pyotr Bagration Վիքիպահեստում

Պյոտր Բագրատիոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру Багратиону), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս Պյոտր Բագրատիոնի հուշարձանը։ Կոթողը ներկայացնում է զորավարի կերպարը, որն իր մարտիկներին մղում է հարձակման։

Հուշարձանը գտնվում է Կուտուզովի պողոտայի զույգ կողմում` «Բաշնյա-2000» գործարար համալիրի առջև։

Հուշարձանը բացվել է 1999 թվականի սեպտեմբերի 5-ին։ Հեղինակներն են քանդակագործ, ակադեմիկոս Մերաբ Մերաբիշվիլին և ճարտարապետ, ակադեմիկոս Բորիս Տխորը։ Սա Թբիլիսիում 1984 թվականին տեղադրված Բագրատիոնի հուշարձանի գրեթե ճշգրիտ կրկնօրինակն է։ Հիմնական տարբերությունները. Մոսկվայի հուշարձանը բարձր է և Վրաստանի հուշարձանի սուսերն իջեցված է, իսկ Մոսկվայի հուշարձանի սուսերը բարձրացված է։

Բագրատիոնի կրծքին ճշգրիտ պատկերված են կենդանության օրոք նրա ստացած շքանշանները` Սուրբ Անդրեասի շքանշանը, Սուրբ Գևորգի երկրորդ աստիճանի շքանշանը, Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշանը և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանը։

2011 թվականին հուշարձանը վերականգնվել է. հավաքվել ու նորից շարվել է պատնեշը և կատարվել է կցվածքների հերմետիկացում։ Աշխատանքների ավարտից հետո հուշարձանն օծել է Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա II-ը։

Քանդակի բարձրությունն ավելի քան 6 մետր է, ամբողջ հուշարձանի բարձրությունը պատվանդանով` մոտ 10 մետր։