Jump to content

Պղնձեքարի դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղնձեքարի /խալկոլիթյան, նաև էնեոլիթյան/ դարաշրջան, հարավ-արևմտյան Ասիայում սկսվել է Ք. ա. 5500-5200 թվերին և հարատևել է շուրջ երկու հազարամյակ՝ մինչև Ք. ծ. ա. 3500 թ.։ Այն բնորոշվում է պղնձագործության զարգացմամբ, թեև տնտեսության մեջ քարե գործիքները դեռևս շարունակում էին գերիշխել[1]։

Խալկոլիթյան բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին չորս տասնամյակներում խալկոլիթյան մեծաթիվ բնակավայրեր են բացահայտվել ժամանակակից Հայաստանի ամբողջ տարածքում։ Դրանցից չորսը` Ադաբլուրը և Թեղուտն Արարատյան դաշտում, Արենի-1-ը՝ Վայոց Ձորում, Գոդեձորը՝ Սյունիքում, մասնակիորեն պեղվել են։ Սրանք բոլորն էլ թվագրվում են Ք. ա. 4500-3400 թթ.[2]։

Թեղուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտը յայլաղային անասնապահությամբ զբաղվող հովիվների փոքրիկ գյուղակ էր՝ բաղկացած կիսագետնափոր, կլոր հատակագծով խրճիթներից։ Այստեղ հայտնաբերվել են բարձրորակ կավամաններ, ինչպես նաև պղնձե գործիքներ՝ ներկրված այլ վայրերից։

Ադաբլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադաբլուրն ակնհայտորեն ավելի մեծ էր։ Բնակատեղին բաղկացած էր ընդարձակ, բազմասենյակ համալիրներից, որոնք ձգվում էին փողոցների երկայնքով։ Այստեղ հայտնաբերվել են արհեստանոցների մնացորդներ և կավե քանդակներ։

Արենի-1[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփա գետի կիրճի Արենի-1 քարանձավի չոր միջավայրը և կայուն ջերաստիճանը ձևավորել են հիանալի պայմաններ օրգանական նյութերի պահպանման համար։ Հացահատիկը, մրգերը, կտորը, կաշին և նույնիսկ խոտը, որոնք սովորաբար չեն պահպանվում այլ վայրերում, մեզ տանում են արտեֆակտերի մի անհայտ աշխարհ, որն ստեղծվել է խալկոլիթյան ժամանակաշրջանում։ Եզակի են քարանձավի խորքում հայտնաբերված` աշխարհում մինչ այժմ հայտնի գինու ամենահին հնձանը, որը թվագրվում է Ք. ա. 4000 թ. և տրեխը՝ Ք. ա. 3600 թ.[3]։

Գոդեձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդեձորը տեղակայված է բարձր լեռնային, ալպիական արոտավայրերի միջավայրում։ Այն կարևոր անցակետ ու փոխանակման կենտրոն էր շարժունակ հովիվների համար։ Այստեղ կուտակվում էր հետիոտնի երկու-երեք օրվա ճանապարհի հեռավորությամբ հանքավայրերից բերված վանակատը և ապա արտահանվում։ Կավի վրայի կնիքների դաջվածքները վկայում են մասնավոր, շատ հավանական է՝ ընտանեկան ունեցվածքի նշագրման ավանդույթի մասին[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ճարտարապետության պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. 1996.
  2. Джавахишвили, А. И. (1973). Строительное дело и архитектура поселений Южного Кавказа V-III тысячелетий до н.э., Тбилиси.
  3. Areshian Gregory E., Gasparyan Boris, Avetisyan Pavel S., Pinhasi Ron, Wilkinson Keith, Smith Alexia, Hovsepyan Roman, Zardaryan Diana (2012). The chalcolithic of the Near East and south-eastern Europe: discoveries and new perspectives from the cave complex Areni-1. Antiquity 86. էջեր 115–130.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Frangipane, M. u.a. (Hrsg.) (1993). Between the Rivers and over the Mountains, Archaeologica Anatolica et Mesopotamica Alba Palmieri dedicata. Rome. էջեր 37–69.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Թորոսյան, Ռ. (1976). Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրը (մ. թ. ա. IV հազարամյակ), Հնագիտական պեղումները Հայաստանում, N 14. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն.
  6. Simonyan, Hakob (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.