Տրեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի ամենահին հայտնաբերված կոշիկը, որը գտնվել է 2010 թվականին Հայաստանի Վայոց ձորի Արենի-1 քարանձավում։

Տրեխ կամ չարուխ, տղամարդու կամ կնոջ կաշվե սրածայր ոտնաման, հայկական ժողովրդական հագուստի բաղադրիչ[1]։

Կազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստվել է ինչպես անմշակ, այնպես էլ մշակված (մազազերծած և թթված թանի կամ մոխրաջրի մեջ խաղախորդած) տավարի միակտոր կաշվից, որի եզրերը կարվել և ոտնաթաթի շուրջ ձըգվէլ են բարակ կաշեփոկով։ Եզրերի կաշեփոկե օղերը ծառայել են մեկ այլ բարակ կաշեփոկով կամ բրդյա ամուր և գույնզգույն թելով՝ խրացով (արեխասան), տրեխը ոաքին ամրացնելու համար։ Տրեխը լինում էր եզրակարով («աջբնակ»), առանց եզրակարի («դրանակ») և թաթի մասում՝ եռածայր («երեքքթանի»)։

Հարսանիքի նախօրյակին հարսի ծնողները փեսային նվիրել են կարմիր կապերով տրեխներ։ Գործարանային ոտնամանների լայն արտադրության հետևանքով տրեխը․ այժմ դուրս է եկել գործածությունից։

Ամենահին կոշիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը Հայաստանի Վայոց ձորի մարզում գտել է տրեխ։ Այն կարված է կաշվի ամբողջական կտորից։ Ըստ գիտնականների՝ այն կարող էր պատկանել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ։ Գտնված տրեխը ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագյան Ն․, Հայկական ժողովրդական տարազը, Ե․, 1983։
  • Армаганян А․ С․, Обувь древней Армении, Е․, 1978․ Ն․ Ավագյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամեն ինչ հայկական տարազի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28 
  2. «Վայոց ձորում գտել են բուրգերից էլ հին կաշվե տրեխ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-12-21 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png