Պլովդիվի միջազգային տոնավաճառ
Պլովդիվի միջազգային տոնավաճառ | |
---|---|
Վայր | ![]() |
Ծառայություններ | Ցուցահանդեսային ծառայություններ |
Հասույթ | 34,46 միլիոն լև (2007)[1] |
Գործառնական շահույթ | 8,97 միլիոն լև(2007)[1] |
Կայք | fair.bg/bg/ |
![]() |

Պլովդիվի միջազգային տոնավաճառ (բուլղար․՝ Международен панаир Пловдив), Բուլղարիայի ամենամեծ և հին տոնավաճառը, որը գտնվում է Պլովդիվ քաղաքում։ Ստեղծվել է 1892 թվականի օգոստոսին որպես արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքների ցուցադրության վայր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրության առաջին տարում տոնավաճառն ունեցել է 90,000 մ2 տարածք, 2,5 ամսում 24 երկրներից ունեցել է 162,000 այցելու։ 1933 թվականին կազմակերպվել է Ազգային արդյունաբերական ցուցահանդես, որին մասնակցել են 424 ցուցադրողներ և 120,000 այցելու։ Հաջորդ ցուցադրությունը կազմակերպվել է 1934 թվականին, և մայիսի 16-ին Պլովդիվի տոնավաճառը դարձել է մշտական հիմունքներով գործող Բուլղարիայի միակ տոնավաճառը։ Տոնավաճառը միջազգային է դարձել 1936 թվականին՝ միանալով Ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային ընկերակցությանը։ 1936 թվականի տոնավաճառին մասնակցել են 1000 բուլղարական և 385 օտարերկրյա ընկերություններ։

Պլովդիվի ժամանակակից միջազգային տոնավաճառը գտնվում է մեծածավալ ցուցահանդեսային 360,000 մ2տարածք զբաղեցնող համալիրում, որի 95,000 մ2 ցուցահանդեսային տարածք է (60,000 մ2 ներքին տարածք)։ Ցուցահանդեսն ունի 24 բազմաֆունկցիոնալ տաղավար և Արևելյան Եվրոպայում ամենամեծն է տարածքով։ Տարեկան կազմակերպվում են 40 ցուցադրություններ, որոնց մասնակցում են 58 երկրներ և 7000 ցուցադրողներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Финансов отчет 31.12.2007 г.» (PDF)։ public.brra.bg։ Търговски регистър։ 2008։ Վերցված է 2014-11-30