Պլեսի Բուրե դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Պլեսի Բուրե դղյակ
Chateau du Plessis-Bourre Vue SE no 02 2004-05-23.JPEG
Տեսակդղյակ
Վարչական միավորÉcuillé?[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
Համալիրի մասՍյուլի սյուր Լուարի և Շալոնի միջև Լուարայի հովիտ
Ընթացիկ
սեփականատեր
Jean Bourré? և François Reille-Soult?
Կոորդինատներ: 47°36′3.6000000999967″ հս․ լ. 0°32′39.8400001″ ամ. ե. / 47.601000000027774206° հս․. լ. 0.544400000028° ավ. ե. / 47.601000000027774206; 0.544400000028
Château du Plessis-Bourré Վիքիպահեստում

Պլեսի Բուրե դղյակ (անգլ.՝ Château du Plessis-Bourré), դղյակ Ֆրանսիայի Մեյն-դե-Լուար հատվածում, Անժերայի մոտակայքում, Էկուիլե կոմունայում: Համարվում է Լուարի հոյակապ դղյակներից մեկը, որոնցից են նաև Անժերյան դղյակը, Շոմոն, Շենոնսոն կամ Սամյուրը: Դղյակը լավ պահպանել է ներկայիս տեսքը և գրեթե չի տարբերվում այն կառույցից, ինչ ստեղծվել է հինգ դար առաջ: Այն մասնավոր սեփականություն է, բայց բաց է նաև հանրության առաջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեսի Բուրե դղյակի պատմությունը սկսվում է 1462 թվականին, երբ Լյուդովիկոս XI-ի գանձապահ Ժան Բուրեն գնեց Պլեսի լե Վան տարածքը Սենտ Մորեն ընտանիքից և ձեռք բերված տարածքը անվանափոխեց իր անունով: Արդեն իսկ 1468 թվականին Ժանը սկսեց կառուցել դղյակը նախկին ֆեոդալական տարածքում: Հինգ տարի անց, 1473 թվականին ավարտվեց դղյակի կառուցումը: Դղյակի շինարարության հիմնական գաղափարն այն էր, որ կառուցվեր մի փոքրիկ ամրոց բոլոր պատշաճ տարրերով, որը միևնույն ժամանակ պետք է դառնար իր սեփականատիրոջ նստավայրը բոլոր հարմարավետություններով, որտեղ նա հնարավորություն կունենար անցկացնել մեծ տոնախմբություններ: Ճարտարապետների առջև դրված խնդիրն ամբողջությամբ համապատասխանում էր այդ չափանիշներին: 1730 թվականին դղյակը որպես ժառանգություն անցնում է Բրև ընտանիքի մարկիզ դյու Ժարզեին՝ Մարի Յուրբեն դյու Պլեսից: 1752 թվականին դղյակը վաճառվում է Ռյույե ընտանիքին: Ռյույեն տնօրինում է դղյակը մինչև 1793 թվականը: XIX դարի առաջին կեսին ամրոցը լքված էր: 1850 թվականին հայտնվեց մի ծրագիր, ըստ որի Պլեսի Բուրեն պետք է քանդվեր, և դրա փոխարեն կառուցվեր քարհանք՝ տուֆի արդյունահանման համար: 1851 թվականին դղյակը գնել է Անժեների նոտարը՝ Ավենանը, որով կանխել է դղյակի լիակատար ոչնչացումը: 1911 թվականին, Լիոնի սենատոր Կլոդ Մարիուս Վայսի եղբորորդի Անրի Վայսը, գնում է Պլեսիս Բուրը և իրականացնում շենքի լայնածավալ վերանորոգում[2]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը բռնազավթվում է զինվորական կարիքների համար և օգտագործվում որպես հիվանդանոց: Լեհաստանում 1939 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Լեհաստանի կառավարությունը տեղափոխվում է Անժեներ: Լեհաստանից օտարերկրյա պետությունների դեսպանատան վարչությունը նույնպես տեղափոխվում և ժամանակավոր բնակություն է հաստատում Անժեների մոտակայքի ամրոցներում: Մասնավորապես, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում էր Պլեսի Բուրեում[3]: 1954 թվականին, Անրի Վայսի մահից հետո, ամրոցը ժառանգել է իր եղբորորդին Ֆրանսուա Ռեյ Սուն, որը որոշում է բացել ամրոցը հանրության համար: 2009 թվականից Պլեսի Բուրեն ղեկավարվում է քաղաքացիական հասարակության կողմից, որպես անշարժ գույք:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեսի Բուրեն անցումային շրջանի ճարտարապետության օրինակ է, որի մեջ միավորված են ինչպես միջնադարյան, այնպես էլ վերածննդի տարրեր: Որպես միջնադարյան ամրոց Պլեսի Բուրեն ունի պաշտպանական կառույցների համակարգ: Ամրոցի և պատերի համալիրը ուղղանկյուն կառույց է, որը շրջապատված է խրամատով: Ամեն անկյունում կա աշտարակ, որոնցից մեկը դոնժոն է: Ամրոցի հյուսիսային ճակատը, որտեղ կամուրջը անցնում է խրամուղով, պաշտպանված է զենքերով և թռուցիկներով: Ամրոցի անմիջապես անցումը պաշտպանված է գերսայով և անցնում է երկու բարձրացրած կամուրջների երկայնքով՝ մեկը, հետիոտների, իսկ մյուսը` հեծանվորդների և կառքերի համար[4]: Պլեսի Բուրեն լցված է Վերածննդի ճարտարապետության բնորոշ տարրերով, ինչպիսիք են, օրինակ, ծածկված պատկերասրահներ զբոսնելու համար: Դղյակի ինտերիերը հարուստ է արհեստականորեն հյուսված գոբելեններով, գեղանկարչության գլուխգործոցներով, կահույքի և ատաղձագործության բացառիկ կտորներով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mériméeministère de la Culture, 1978.
  2. Kapps, G. (17.12.2013)։ «Le Château du Plessis-Bourré»։ Замок Плесси-Бурре (ֆրանսերեն)։ Վերցված է 25 июня 2016 
  3. «Quand Angers devient la capitale polonaise»։ Когда Анжер стал столицей Польши (ֆրանսերեն)։ 10.06.2016։ Վերցված է 25 июня 2016 
  4. «Château Le Plessis-Bourré — Ecuillé»։ Замок Плесси-Бурре — Экюйе (ֆրանսերեն)։ Վերցված է 26 июня 2016 
  5. «Plessis-Bourré»։ Плесси-Бурре (ֆրանսերեն)։ Վերցված է 26 июня 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]