Պլամեն Օրեշարսկի
Պլամեն Օրեշարսկի | |
![]() | |
Կրթություն՝ | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և նախարար |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Elka Georgieva? |
Զավակներ | Desislav Oresharski? |
Պլամեն Օրեշարսկի (բուլղար․՝ Пламен Василев Орешарски, փետրվարի 21, 1960[1][2], Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2]), բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, Բուլղարիայի վարչապետը 2013 թվականի մայիսի 29-ից մինչև 2014 թվականի հուլիսի 24-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին ավարտել է Սոֆիայի Կարլ Մաքսի անվան բարձրագույն տնտեսական ինստիտուտը։ 1992 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Պրակտիկա է անցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ասպիրանտուրայի ժամանակ։ 1992-1993 թվականներին դասավանդել է ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։
Արդեն 1993 թվականին հրավիրվել է Բուլղարիայի ֆինանսների նախարարություն, որտեղ աշխատել է մինչև 1997 թվականը՝ ղեկավարելով դեպարտամենտներից մեկը։ 2001 թվականից մինչև 2005 թվականը նա կրկին դասախոսական աշխատանքի է անցել հայրենի համալսարանում՝ դառնալով ռեկտորի տեղակալ։
2005 թվականին Բուլղարիայի սոցիալիստների առաջնորդ Սերգեյ Ստանիշևը, դառնալով երկրի վարչապետ, ֆինանսների նախարար նշանակեց Պլամեն Օրեշարսկուն[3]։ Այս կառավարությունը գործել է մինչև 2009 թվականը։ Այս անգամ Օրեշարսկին չի վերադարձել դասախոսական գործունեությանը, այլ շարունակել է աշխատանքը խորհրդարանում։
Բուլղարիայում 2013 թվականի գարնանը կայացած արտահերթ ընտրությունների[4][5][6] արդյունքներով Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մայիսի 23-ին Պլամեն Օրեշարսկիին վստահել է նոր կառավարության ձևավորումը
Կառավարության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսի վերջին կառավարության կազմը առաջարկվել էր, և նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով Ժողովրդական ժողովին առաջարկել էր ընտրել Օրեշարցի Պլամենին[7]։
2013 թվականի մայիսի 29-ին ընտրվել է Բուլղարիայի վարչապետ[8]։
Վարչապետի պաշտոնում աշխատանքը շատ բարդ է սկսվել։ Երկրում վերսկսվել են կառավարության հրաժարականի պահանջով ցույցերն ու բողոքները[9]։ Սակայն կառավարության աշխատանքը համառորեն շարունակվել է։ Հուլիսի 23-ին Սոֆիայում ցուցարարները փակել էին խորհրդարանի շենքի ելքերը, պատանդ էին դարձել նախարարները, պատգամավորներն ու լրագրողները։ Շրջափակումը տևել է ութ ժամ։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարողացավ բացել շենքը[10]։
2013 թվականի աշնանը ընդդիմությունը փորձում էր կառավարությանը պաշտոնանկ անել։ Սակայն սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 2-ին կառավարությանը հաջողվեց դիմակայել[11][12]։
2014 թվականի հուլիսի 23-ին Օրեշարսկին հրաժարական տվեց։ Հաջորդ օրը խորհրդարանը հաստատեց հրաժարականը։ Նրա կառավարությունը տևեց 422 օր[13][14]։ Մինչ ծառայողական կառավարության հաստատումը (օգոստոսի 6) Օրեշարսկու կաբինետը շարունակել է աշխատանքը[15]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլամեն Օրեշարսկին ամուսնացած է Յոլկա Գեորգիևա Օրեշարսկու հետ (Սոֆիա քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան), նրանք ունեն որդի՝ Դենիսլավը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Strazha.bg
- ↑ BBC NEWS | Europe | Bulgaria coalition deal ends row
- ↑ «Early election for Bulgaria after government quits | Reuters» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-03-03
- ↑ «Bulgaria to hold early parliamentary elections on May 12, President Plevneliev announces» (անգլերեն)։ The Sofia Globe։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է փետրվարի 28, 2013
- ↑ Досрочные парламентские выборы проходят в Болгарии.
- ↑ «Новости Болгарии — " Общество — Пламен Орешарски представил президенту Росену Плевнелиеву проект состава правительства»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ «Орешарски бе избран за премиер от втория път — bTV Новините»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է 2020-04-11
- ↑ Пламен Орешарски: я слышу протестующих, надеюсь, что и они меня услышат
- ↑ Болгарская полиция освободила министров из плена демонстрантов — Рамблер-Новости
- ↑ Парламенту Болгарии не хватило кворума для обсуждения вопроса доверия правительству
- ↑ Парламент Болгарии проголосовал против вынесения вотума недоверия правительству
- ↑ Lenta.ru: Мир: Политика: Премьер Болгарии подал в отставку
- ↑ «Правительство Болгарии подало в отставку»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-07-26
- ↑ «Резултати за президент и вицепрезидент на републиката» (բուլղարերեն)։ Централна избирателна комисия։ 2016-11-09։ Վերցված է 2016-11-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիայի նոր վարչապետը հուսադրեց երկրին
- Բուլղարիայում նոր վարչապետ են ընտրել և հավանություն տվել կառավարության կազմին
|