Պիցցայի թանգարան
Պիցցայի թանգարան | |
---|---|
Գտնվելու վայր | Բրուքլին |
Ցուցահանդեսի տեսակ | սելֆիի թանգարան և pop-up exhibition? |
Պիցցայի թանգարան (անգլ.՝ The Museum of Pizza), պիցցայի թեմայով արվեստի փոփ ցուցահանդես է, որը տեղի է ունեցել Բրուքլինում, Նյու Յորքում, 2018 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 16-ը։ Պիցցայի թանգարանը, որն այլ կերպ հայտնի է MoPi անվամբ, 6 շաբաթում ընդունել է ավելի քան 25.000 այցելու։ Պիցցայի թանգարանում ցուցադրված են պիցցայի ավելի քան 25 տարբեր սիրահարների ստեղծած արվեստի գործեր։ «Պիցցայի փսիխոդելիկ սրահ» վերնագրով ցուցադրությունը համակարգվել է RJ Supa of Yours, Mine, and Ours պատկերասրահի կողմից և ներառել է Սառա Բահբահի, Հեյն Քոհնի, Ադամ Փարքեր Սմիթի աշխատանքներից։ Ցուցադրվել է նաև Էնդրյու Վ. Ք.-ի պատրաստած պիցցան` կիթառի տեսքով։ Թանգարանում ցուցադրվում են պիցցայի 70 տուփեր` Գինեսի աշխարհի ռեկորդակիր Սքոթ Վիեներսի պիցցայի տուփերի հավաքածուից[1]։
Պիցցայի թանգարանը Բրոքլինում լուսաբանվում էր Nameless Network լրատվամիջոցի կողմից[2] : Քարիմ Րահման ոգեշնչվել է Լիբանանի քարանձավային համակարգից, որն իր հերթին ներշնչանք էր դարձել թանգարանի «Պանրի քարանձավ».[3] :
Ցուցադրությանը նախորդած միջոցառումը տեղի է ունեցել Նոր թանգարանում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cascone, Sarah (2018 թ․ հոկտեմբերի 16). «Brooklyn's Museum of Pizza Is Now Open—and It's Exactly as Cheesy as You'd Expect». Artnet News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Mufson, Beckett; McManus, Brian (2018 թ․ հոկտեմբերի 16). «This Made-for-Instagram Pizza Museum Actually Has Great Art». Vice. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Why those Museum of Pizza ads are so sexual». am New York (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Hess, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 27). «The Existential Void of the Pop-Up 'Experience'». The New York Times. ISSN 0362-4331.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Indrisek, Scott (2018 թ․ հոկտեմբերի 15). «The Museum of Pizza Owes Its Artists an Apology». Artsy. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- Mahdawi, Arwa (2018 թ․ հոկտեմբերի 17). «New York's Museum of Pizza is too cheesy by half». The Guardian. ISSN 0261-3077.
- Mufson, Beckett; McManus, Brian (2018 թ․ հոկտեմբերի 16). «This Made-for-Instagram Pizza Museum Actually Has Great Art». Vice. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- Neuendorf, Henri (2018 թ․ ապրիլի 30). «Is Pizza Art? Don't Answer—New York Is Getting a Museum of Pizza Anyway, and Its Oddly Sexual». Artnet News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- Passy, Charles (2018 թ․ ապրիլի 25). «New York City Is Getting a Pizza Museum». Wall Street Journal. ISSN 0099-9660.
- Passy, Charles (2018 թ․ սեպտեմբերի 24). «Pizza Museum Aims to Be Upper Crust of Pop-Up Exhibitions». Wall Street Journal. ISSN 0099-9660.