Պիցցայի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիցցայի աշխարհի առաջնություն (Պիցցայի պատրաստման աշխարհի առաջնություն), ամենամյա խոհարարական մրցույթ՝ նվիրված պիցցային։ Մրցույթի կազմակերպիչներն են Pizza e Pasta Italiana և PizzaNew ամսագրերը։ 2008 թվականին առաջնությանը մասնակցել են խոհարարներ 20 երկրներից։ Պիցցան գնահատում են դատավորները՝ հաշվի առնելով պիցցայի պատրաստման և թխման գործընթացը, դրա համն ու մատուցումը։ Միջոցառման ընթացքում անցկացվում են պիցցայի արագ պատրաստման, «պիցցա-ակրոբատիկայի» և պիցցայի համար ամենաշատ խմորներ պատրաստելու մրցումներ։ Պիցցայի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սալսոմաջորե Տերմեում (Իտալիա)։ Որոշ այլ քաղաքներում (օրինակ, Փարիզում և Նեապոլում) կան պիցցային նվիրված այլ խոհարարական միջոցառումներ։

Առաջնությանը ներկա է գտնվում Միսս Իտալիան։ Որպես կանոն՝ պիցցայի աշխարհի առաջնությանը մասնակցում է մոտ 6500 ընկերություն։ Մրցաշարի հաղթողներն ընդգրկվում են Փառքի սրահում[1] և երբեմն հրավիրվում են հաջորդ տարի որպես դատավոր հանդես գալու համար։ Դրանից բացի՝ հաղթող սրճարանն ստանում է 10 000 դոլար։

Նախատեսված են տարբեր անվանակարգեր՝ օրինակ՝ «լավագույն բուսակերական պիցցա», «լավագույն մսային պիցցա»։  Մրցույթի ավարտին ընտրվում է լավագույն պիցցան։ Հաղթող ընկերություններն իրենց հաջողությունը կարող են օգտագործել գովազդի համար։ Նման սրճարանի սեփականատիրոջը բաժին է հասնում ցուցանակը, որը նա կարող է տեղադրել հաստատությունում։

Թոնի Ջեմինյանին[2] առաջնության բազմակի հաղթողներից է[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hall of Fame». Campionato Mondiale della Pizza. Pizza New S.p.A. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  2. «Встречайте Тони Джеминьяни — 12-ти кратный чемпион мира по пицце» (ռուսերեն). Пицца Школа. 2018 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  3. «World Pizza Cup Champion Tony Gemignani». www.tonygemignani.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  4. «World Pizza Champions | America's #1 Pizza Team™». www.worldpizzachampions.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]