Պիրոտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրոտի ճակատամարտ
Թվականնոյեմբերի 27, 1885
Մասն էSerbo-Bulgarian War?
ՎայրՊիրոտ
Հակառակորդներ
Արևմտյան բանակՆիշավայի բանակ
Հրամանատարներ
Ալեքսանդր I
Դանաիլ Նիկոլաև
Միլան I
Պետար Տոպալովիչ
Կողմերի ուժեր
45,000[1]
80 հրազեն
40,000[1]
84 հրազեն
Ռազմական կորուստներ
2,500 սպանված և անհետ կորած[1]2,000 սպանված և անհետ կորած[1]
Ընդհանուր կորուստներ

Պիրոտի ճակատամարտ (սերբ.՝ Битка код Пирота), մարտ, որը տեղի է ունեցել 1885 թվականի նոյեմբերի 26-27-ը սերբաբուլղարական պատերազմի ժամանակ Սերբիայի Պիրոտ քաղաքի մոտակայքում։ Ճակատամարտը Բուլղարիայի Արևմտյան կորպուսին սերբական Նիշավայի բանակի դեմ ավարտվել է բուլղարացիների հաղթանակով և զինադադարի կնքմամբ։ Ճակատամարտը հանգեցրեց Բուխարեստի պայմանագրին, որը վերջ դրեց սերբ-բուլղարական պատերազմին՝ վերականգնելով խաղաղությունը երկու երկրների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականի նոյեմբերի 17-19-ը Սլիվնիցայի ճակատամարտում Բուլղարիայի հաղթանակից հետո բուլղարական բանակը հակահարձակման անցավ[2]։ Բուլղարական զորքերը ջախջախեցին սերբերին Գուրգուլյաթում (նոյեմբերի 19-ին) և Դրագոմանում (նոյեմբերի 22-ին), և այնուհետև հասան Պիրոտ քաղաք[3], որտեղ սերբական Նիշավայի բանակը գրավեց պաշտպանական դիրքերը քաղաքի բլուրների արևմուտքում[2]։

Նոյեմբերի 26-ին բուլղարացիները սահմանի երկայնքով հաղթեցին սերբական ուժերին և շարժվեցին դեպի Պիրոտ։ Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում բուլղարական առաջադեմ գվարդիան ջախջախել է թշնամուն՝ առաջինը հաջողության հասնելով ճակատի ձախ եզրում, այն բանից հետո, երբ կապիտան Պոպովի ջոկատը գրավել էր Դիվան և Չեռնի Վրահ բարձունքները։ Աջ եզրում սերբական Շումադիա դիվիզիայի 10-րդ գունդը նահանջել է, որին հաջորդել են Պիրոտին պաշտպանելու ուղարկված երկու գումարտակները։ Ձախ թևում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ բուլղարացիները ունեցել են 48 սպանված, 136 վիրավոր և 27 անհետ կորած, իսկ սերբերը կորցրել են 67 զինվոր, ունեցել 134 վիրավոր և 85 գերի։ Սերբերը վատ էին զինված և անպատրաստ, օգտագործում էին հնացած ռուսական հրետանին, մինչդեռ բուլղարացիները օգտագործում էին գերմանական ժամանակակից զինատեսակներ[4]։

Նոյեմբերի 27-ի գիշերը սերբերը վերախմբավորվեցին և լուսադեմին հաջողվեց բուլղարացիներից հետ վերցնել Պիրոտը բուլղարներից[1]։ Մայոր Գուջևի շարասյունը հարձակվեց Շումադիջայի դիվիզիայի վրա, և բուլղարներին հաջողվեց սերբերին քշել դեպի Տեմսկա գետը։ Շումադիջայի դիվիզիայի նահանջը ստիպեց Դրինայի դիվիզիային նույնպես հետ քաշվել։ Ձախ եզրում հաջող հանդես եկան նաեւ բուլղարացիները։ Սերբերը կարողացան իրենց դիրքերը պահել Պիրոտի հարավային մասում մինչև գիշեր[1]։ Հետագայում բուլղարները քշեցին սերբերին քաղաքից և հարձակվեցին Պիրոտ քաղաքից արևմուտք գտնվող սերբական բանակի դիրքերի վրա[5]։ Սերբերը մինչև գիշեր շարունակեցին իրենց դիրքերը պահել քաղաքի հարավում։

Զինադադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակից մեկ օր անց բուլղարական բանակը պատրաստվեց շարունակել իր առաջխաղացումը դեպի Նիշ քաղաք, որը գտնվում էր Մեծ Բուլղարիայի ազգային նախագծի թիրախում, սակայն Բուլղարիայի մայրաքաղաքում Ավստրո-Հունգարիայի պատվիրակությունը հասկացրեց, որ եթե բուլղարական առաջխաղացումը շարունակվի, Ավստրո-Հունգարիան կմիջամտի պատերազմին Սերբիայի կողմից։ Արդյունքում նույն օրը կնքվեց զինադադար[1]։ 1886 թվականի մարտի 3-ին Բուխարեստի պայմանագիրը վերջ դրեց կարճատև պատերազմին և վերականգնեց նախապատերազմյան ստատուս քվոն[6]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Атанасов, Щ. и др. Българското военно изкуство през капитализма, София, 1959, Държавно военно издателство при МНО
  • Димитров, И., Съединението 1885 - енциклопедичен справочник, София, 1985, Държавно издателство „д-р Петър Берон"
  • Недевска, Е., Шанов, С. Сръбско-българската война 1885. Сборник спомени, София, 1985, Военно издателство
  • Венедиков, Й., История на доброволците от Сръбско-българската война 1885 година, София, 1985, Издателство на отечествения фронт, стр. 181-190
  • Христов, Х. и др. Сръбско-българската война 1885. Сборник документи, София, 1985, Военно издателство

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոտի ճակատամարտ» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Harbottle, T.B. (2019). Dictionary of Battles: From the Earliest Date to the Present Time. Good Press. էջ 199.
  2. 2,0 2,1 Hall, Richard C. (2014). War in the Balkans: An Encyclopedic History from the Fall of the Ottoman Empire to the Breakup of Yugoslavia. Bloomsbury Publishing. էջ 61. ISBN 978-1-61069-031-7.
  3. Пейчев, А. и др. 1300 години на стража, София, 1984, Военно издателство, p. 211
  4. Barker, P. (2016). Horse, Foot and Guns Version 1.1. Lulu.com. ISBN 978-1-326-57118-4. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Tucker, S. (2010). A Global Chronology of Conflict. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. էջ 1486. ISBN 978-1-85109-667-1.
  6. Goldstein, E. (2005). Wars and Peace Treaties: 1816 to 1991. Taylor & Francis. էջ 34. ISBN 978-1-134-89912-8.