Պիպերացիլին/տազոբակտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիպերացիլին/տազոբակտամ
Քիմիական բանաձևC₃₃H₃₉N₉O₁₂S₂
Մոլային զանգված1,4E−24 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար123683-33-0
PubChem9918881
SMILESCCN1CCN(C(=O)C1=O)C(=O)NC(C2=CC=CC=C2)C(=O)NC3C4N(C3=O)C(C(S4)(C)C)C(=O)O.CC1(C(N2C(S1(=O)=O)CC2=O)C(=O)O)CN3C=CN=N3
ChEBI8094523
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պիպերացիլին/տազոբակտամ, վաճառքային անվանումը Տազոցին, համակցված դեղամիջոց, որը պարունակում է հակաբիոտիկ՝ պիպերացիլին և β-լակտամազայի պաշարիչ՝ տազոբակտամ[2]։ Այս համակցումը ազդեցություն ունի բազմաթիվ Գրամ-դրական և Գրամ-բացասական բակտերիաների՝ ներառյալ կապտաթարախային ցուպիկի վրա[2]։ Այն օգտագործվում է կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, ներորովայնային վարակների, թոքաբորբերի, ցելյուլիտի և սեպսիսի ժամանակ[2]։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով[3]։

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են՝ գլխացավը, քնի խանգարումները, ցանը, սրտխառնոցը, փորկապությունը և լուծը[2]։ Ավելի ծանր կողմնակի երևույթներից են Clostridium difficile վարակը և ալերգիկ ռեակցիաները, ներառյալ՝ անաֆիլաքսիան[2]։ Այն մարդիկ, ովքեր ունեն գերզգայունություն այլ β-լակտամների նկատմամբ, մեծ է հավանականությունը, որ կունենան ալերգիկ դրսևորումներ նաև պիպերացիլին/տազոբակտամից[2]։ Հղիության և կրծքով կերակրման դեպքում սովորաբար անվտանգ են[4]։ Հիմնականում բակտերիայի մահվան բերում է պաշարելով վերջինիս բջջաթաղանթի սինթեզը[2]։

Պիպերացիլին/տազոբակտամը բժշկական օգտագործման համար հաստատվել է ԱՄՆ-ում 1993թ․-ին[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ընդգրկված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[5]։ Առկա է նաև վերջինիս ջեներիկ տարբերակները[3]։ Զարգացող երկրներում 2015 թվականին դեղի արժեքը կազմում էր 11 ԱՄՆ $ օրական դեղաչափի համար[6]։ Միացյալ թագավորությունում 2015 թվականին NHS-ի համար դեղն արժեր մոտ 38․70 ֆունտ օրական դեղաչափի համար[3]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիմնականում կիրառվում է ինտենսիվ թերապիայում (թոքաբորբեր, պերիտոնիտ), որոշ դիաբետիկ ոտնաթաթի վարակների ժամանակ, և, որպես էմպիրիկ բուժում, տենդային նեյտրոպենիայի ժամանակ (օրինակ՝ քիմիոթերապիայից հետո)։ Դեղամիջոցը ներմուծվում է ներերակային ճանապարհով ամեն 6-8 ժամը մեկ, հիմնականում 3-30 րոպեյի ընթացքում։ Կարող է կիրառվել նաև շարունակական ներմուծման ձևով մոտ 4 ժամվա ընթացքում։ Երկարաձգված ներարկումները, հավանաբար, առավելագույնի են հասցնում այն ժամանակը, որը ընթացքում դեղի շիճուկային կոնցենտրացիան բարձր է տվյալ վարակի դեպքում բակտերիայի նվազագույն ընկճող կոնցենտրացիայից։

Պիպերացիլին-տազոբակտամը խորհուրդ է տրվում Առողջության պահպանման ազգային ինստիտուտի կողմից, որպես նեյտրոպենիայով քաղցկեղային հիվանդների արյան վարակների բուժման առաջին ընտրության դեղամիջոց[7]։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահաճախ հանդիպող կողմնակի երևույթը լուծն է (7-11%)[8]։ Այլ կողմնակի երևույթներից կարող է դիտվել թրոմբոցիտների ընկճում (թրոմբոցիտոպենիա)[9]։

Կազմակերպություններ և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառքային անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Տազոցինից և Զոսինից, դեղը տարբեր երկրներում վաճառվում է նաև հետևյալ վաճառքային անուններով՝ Տազակտ, Բիոպիպեր ՏԶ, Բրոդակտամ, Պիպտազ, Մաքսիտազ, Կիլբակ, Տրեզորա, Դու-Տազոպ, Տազոպեն, Սիտազ և Ինզալին ՏԶ։

2017 թվականի պակասորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր աղբյուրներում նշվում է 2017 թվականի մայիսին դեղի պակասորդի մասին, նշելով տարբեր պատճառներ, ինչպես օրինակ՝ Չինաստանի երկրաշարժը և այլ խնդիրներ, որոնք բերեցին Հիսունում (海正) արտադրության պակասի, բարձրացած պահանջարկը, խոշոր դեղագործական արտադրության կողմից ֆինանսավորման մերժումը և այլն[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CHEMBL436129
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Piperacillin Sodium and Tazobactam Sodium». The American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 373. ISBN 9780857111562.
  4. «Piperacillin / tazobactam (Zosyn) Use During Pregnancy». Drugs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. March 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  6. «Single Drug Information». International Medical Products Price Guide. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Neutropenic Sepsis: Prevention and Management of Neutropenic Sepsis in Cancer Patients - National Library of Medicine - PubMed Health. National Institute for Health and Care Excellence: Guidance. National Institute for Health and Clinical Excellence (UK). 2012.
  8. «Piperacillin and Tazobactam Sodium». Merck Manual Professional. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. Rousan TA, Aldoss IT, Cowley BD Jr, Curtis BR, Bougie DW, Aster RH, George JN (January 2010). «Recurrent acute thrombocytopenia in the hospitalized patient: Sepsis, DIC, HIT, or antibiotic-induced thrombocytopenia». American Journal of Hematology. 85 (1): 71–74. doi:10.1002/ajh.21536. PMC 4410979. PMID 19802882.
  10. «Drug Shortages › Piperacillin Tazobactam Injection». Drugs.com. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  11. «Major shortage forces doctors to ration important antibiotic». RT.com. 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.