Jump to content

Պերօքսիդային թթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերօքսիդային թթուներ, գերօքսիդային թթուներ (պերթթուներ), մոլեկուլում գերօքսիդային խումբ՝ —Օ—Օ— պարունակող թթուներ։ Անօրգանական Պերօքսիդային թթուներում —Օ—Օ— խումբը մտնում է կոմպլեքսային անիոնի բաղադրության մեջ։ Պերօքսիդային թթուներ են առաջացնում տարրերի պարբերական համակարգի IV—VI խմբերի տարրերը (C, N, Տ, Ti, V, Cr և այլն)։ Կիրառական նշանակություն ունեն ծծմբի պերօքսիդային թթուները գերօքսիդմիածծմբական թթուն (Կարոյի թթու)՝ , գերօքսիդերկծծմբական թթուն (գերծծմբական թթու)՝ , որոնք անգույն բյուրեղական նյութեր են (հալվում են համապատասխանաբար 45 °C և 65 °C-ում)։ Այդ թթուները և նրանց աղերը ուժեղ օքսիդներ են։ Ստացվում են ծծմբական թթվի խիտ լուծույթների էլեկտրոլիզի միջոցով։ –ն օգտագործվում է օրգանական սինթեզում, -ը՝ ջրածնի գերօքսիդ ստանալու համար։ Օրգանական պերօքսիդային թթուներում —Օ—Օ— խումբը միացած է կարբոնիլային ածխածնին՝

Հայտնի են նաև նրանց աղերը, էսթերները և ացիլային գերօքսիդները՝ '։ Մինչև 6 ատոմ ածխածին պարունակող պերօքսիդային թթուները հեղուկներ են, մյուսները՝ պինդ նյութեր։ Լուծվում են օրգանական լուծիչներում, հոմոլոգիական շարքի առաջին 3 անդամները՝ նաև ջրում։ Օքսիդացնում են ամինները, սուլֆիդները։ Պերօքսիդային թթուներով օլեֆինները օքսիդացնելիս ստացվում են ալկենների օքսիդներ (Պրիլեժաևի ռեակցիա), որն ունի կարևոր կիրառական նշանակություն)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերօքսիդային թթուներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287