Պերսոնա (ֆիլմ)
Երկիր | Շվեդիա |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1966 |
Լեզու | շվեդերեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ինգմար Բերգման |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Բիբի Անդերսոն, Լիվ Ուլման |
Օպերատոր | Սվեն Նյուկվիստ |
Երաժշտություն | Լարս-Յոխան Վերլե |
Մոնտաժ | Ulla Ryghe? |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Կինոընկերություն | Svensk Filmindustri |
Տևողություն | 85 րոպե |
Պերսոնա, սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ` նկարահանված ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից: Ֆիլմի հեղինակը իր «Շշուկներ և ճիչեր» ֆիլմի հետ միասին այս ֆիլմը համարել է իր կարիերայի կարևոր ֆիլմը: Գլխավոր դերերում են Բիբի Անդերսոնը և Լիվ Ուլմանը: Պրեմիերան կայացել է 1966 թ. հոկտեմբերի 18-ին Շվեդիայի «Սպեգելն» կինոթատրոնում: Սկզնապես, Բերգմանը պլանավորել էր ֆիլմը անվանել «Կինեմատոգրաֆ» (ֆիլմը սկսվում է կինոպրոեկտորի լամպի այրմամբ, ֆիլմի ինչ-որ հատվածում կինոժապավենը կտրվում է, իսկ վերջում լամպը մարում է), սակայն դրան դեմ էր ֆիլմի պրոդյուսերը:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ֆոգլերը հայտնի դերասանուհի է, ով հաճախ է հանդես գալիս տարբեր թատրոններում: Մի ներկայացման ժամանակ տեղի է ունենում տարօրինակ իրավիճակ՝ դերասանուհին լռում է ներկայացման ընթացքում: Սկզբում անհասկանալի էր՝ ինքն է համր դարձել, թե նեղացել է ամբողջ աշխարհի վրա և չի ուզում ոչ մեկի հետ խոսել: Դերասանուհին դիմում է իր հոգեբույժին, որ նա կարողանա օգնել դերասանուհուն դուրս գալ այդ անորոշ իրավիճակից: Բժիշկը պարզում է, որ Էլիզաբեթը հոգեպես առողջ է, բայց գտնվում է ինչ-որ տարօրինակ իրավիճակում՝ ընդհանուր անզգայացման մեջ: Բժիշկը խորհուրդ է տալիս դերասանուհուն հանգստանալ բնության գրկում: Էլիզաբեթը մեկնում է ծով: Նրան ուղեկցում է բուժքույր Ալման: Երկու կանայք միասին անց են կացնում իրենց ժամանակը ծովի ափին: Էլիզաբեթը անընդհատ լռում է, իսկ Ալման պատմում է նրան իր կյանքից պատմություններ՝ փորձելով հանել իր լռակյաց զրուցակցին այդ տարօրինակ իրավիճակից:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիվ Ուլման- Էլիզաբեթ Ֆոգլեր, դերասանուհի
- Բիբի Անդերսոն- քույր Ալմա, բուժքույր
- Մարգարետա Կրոկ- հոգեբույժ
- Գունար Բյորնստրանդ- պարոն Ֆոգլեր
- Յորգեն Լինդստրեմ- Էլիզաբեթի որդին
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 թվական՝ Ազգային կինոքննադատների մրցանակ, ԱՄՆ
- Լավագույն դերասանուհի- Բիբի Անդերսոն
- Լավագույն ռեժիսոր- Ինգմար Բերգման
- Լավագույն ֆիլմ
Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968- BAFTA մրցանակ
- Լավագույն օտարազգի դերասանուհի- Բիբի Անդերսոն
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сценарий фильма в журнале «Новая Юность»
- Бергман. Картины
- Бергман о Бергмане. М.: Радуга, 1985.
- «Персона» на сайте Кино. Орк. Ру
- «Персона» на сайте Фильм. Ру
- «Персона» на сайте Dvdsearch.ru