Անձնավորություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնավորություն
շվեդ.՝ Persona
Երկիր Շվեդիա
Ժանրարտհաուս և դրամա
Թվականհոկտեմբերի 18, 1966[1] և մարտի 16, 1967[1]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
ՊրոդյուսերԻնգմար Բերգման
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներԲիբի Անդերսոն, Լիվ Ուլման, Գուննար Բյորնստրանդ և Մարգարեթա Կրոկ
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունԼարս Յոհան Վեռլե
ՄոնտաժՈւլլա Ռիգե
Պատմվածքի վայրՇվեդիա
ԿինոընկերությունSF Studios
Տևողություն84 րոպե

Պերսոնա, սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ` նկարահանված ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից։ Ֆիլմի հեղինակը իր «Շշուկներ և ճիչեր» ֆիլմի հետ միասին այս ֆիլմը համարել է իր կարիերայի կարևոր ֆիլմը։ Գլխավոր դերերում են Բիբի Անդերսոնը և Լիվ Ուլմանը։ Պրեմիերան կայացել է 1966 թ. հոկտեմբերի 18-ին Շվեդիայի «Սպեգելն» կինոթատրոնում։ Սկզնապես, Բերգմանը պլանավորել էր ֆիլմը անվանել «Կինեմատոգրաֆ» (ֆիլմը սկսվում է կինոպրոեկտորի լամպի այրմամբ, ֆիլմի ինչ-որ հատվածում կինոժապավենը կտրվում է, իսկ վերջում լամպը մարում է), սակայն դրան դեմ էր ֆիլմի պրոդյուսերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ֆոգլերը հայտնի դերասանուհի է, ով հաճախ է հանդես գալիս տարբեր թատրոններում։ Մի ներկայացման ժամանակ տեղի է ունենում տարօրինակ իրավիճակ՝ դերասանուհին լռում է ներկայացման ընթացքում։ Սկզբում անհասկանալի էր՝ ինքն է համր դարձել, թե նեղացել է ամբողջ աշխարհի վրա և չի ուզում ոչ մեկի հետ խոսել։ Դերասանուհին դիմում է իր հոգեբույժին, որ նա կարողանա օգնել դերասանուհուն դուրս գալ այդ անորոշ իրավիճակից։ Բժիշկը պարզում է, որ Էլիզաբեթը հոգեպես առողջ է, բայց գտնվում է ինչ-որ տարօրինակ իրավիճակում՝ ընդհանուր անզգայացման մեջ։ Բժիշկը խորհուրդ է տալիս դերասանուհուն հանգստանալ բնության գրկում։ Էլիզաբեթը մեկնում է ծով։ Նրան ուղեկցում է բուժքույր Ալման։ Երկու կանայք միասին անց են կացնում իրենց ժամանակը ծովի ափին։ Էլիզաբեթը անընդհատ լռում է, իսկ Ալման պատմում է նրան իր կյանքից պատմություններ՝ փորձելով հանել իր լռակյաց զրուցակցին այդ տարօրինակ իրավիճակից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիվ Ուլման- Էլիզաբեթ Ֆոգլեր, դերասանուհի
  • Բիբի Անդերսոն- քույր Ալմա, բուժքույր
  • Մարգարետա Կրոկ- հոգեբույժ
  • Գունար Բյորնստրանդ- պարոն Ֆոգլեր
  • Յորգեն Լինդստրեմ- Էլիզաբեթի որդին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվական՝ Ազգային կինոքննադատների մրցանակ, ԱՄՆ
    • Լավագույն դերասանուհի- Բիբի Անդերսոն
    • Լավագույն ռեժիսոր- Ինգմար Բերգման
    • Լավագույն ֆիլմ

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968- BAFTA մրցանակ
    • Լավագույն օտարազգի դերասանուհի- Բիբի Անդերսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]