Պետրոս և Պողոս եկեղեցի (Կամեննի Բրոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս և Պողոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿամեննի Բրոդ (Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Եկեղեցի ի պատիվ սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի (ռուս.՝ Церковь в честь святых апостолов Петра и Павла), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Կամեննի Բրոդ գյուղում։ Օծվել է ի պատիվ սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1780 թվականին Կամեննո-Բրոդսկայա գյուղում մենատնատեր մալոռուսների փոխարեն բնակեցվեցին կազակներ։ Գյուղը երկար ժամանակ չուներ սեփական տաճար, այդ պատճառով կազակները համարվում էին Մեծ մարտիրոսուհի Վարվառա եկեղեցու ծխական համայնքի անդամներ։ Այդ եկեղեցին կառուցվել էր 1781 թվականին և գտնվում էր Գրուշևսկայա ստանիցայում[2][3][4]։

Այն տարիներին Դոնի գյուղերում թույլատրվում էր եկեղեցիներ կառուցել միայն Սուրբ սինոդի թույլտվությամբ, քանի որ իշխանությունները վախենում էին հնածիսության հետագա տարածումից։ Միայն 1844 թվականին այդ սահմանափակումը հանվեց, և տեղի կազակները որոշեցին եկեղեցի կառուցել սեփական գյուղում։

1862 թվականին հավատացյալների գումարով հիմնադրվեց գյուղում առաջին` փայտե եկեղեցին` ի պատիվ առաքյալներ Պետրոսի և Պողոսի։ Այս եկեղեցու օծումը տեղի ունեցավ 1864 թվականի ապրիլի 27-ին։ Նաև նրա կողքին հիմնադրվեց առաջին գերեզմանատունը։ Սակայն 1881 թվականի մայիսի 20-ին կայծակի հարվածից առաջացած հրդեհի պատճառով եկեղեցին այրվեց[5]։

Այրվածի փոխարեն 1885 թվականին կառուցվեց նոր եկեղեցի, որն օծվեց նույն թվականի նոյեմբերի 10-ին։ 1905 թվականին այն ընդարձակվեց։ Մոտավորապես նույն տարիներին տեղական իշխանությունները նրա կողքին կառուցեցին երկու եկեղեցական-ծխական դպրոց` արական և իգական։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին բազմիցս փակվել է։ Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն գործել է, թեև 1941-1942 թվականներին այնտեղ հանգչել են Ռոստովի հրետանային ուսումնարանի կուրսանտների մասունքները։ Վերջնականապես եկեղեցին փակվել է 1961 թվականին՝ Նիկիտա Խրուշչովի կառավարման օրոք իրականացված հակակրոնական արշավի ժամանակ։ Տաճարի շենքում սկզբում գործել է մարզադահլիճ, այնուհետև` քիմիկատների պահեստ։

1990-ական թվականներին եկեղեցու լքված շենքը, որից այդ պահին մնացել էին միայն պատերը, որոշվել է վերակազմավորել ակումբի, բայց դրամական միջոցների բացակայության պատճառով այս գաղափարը կյանքի չի կոչվել։ 1997 թվականին մեկնարկել են տաճարի վերակառուցման աշխատանքները, բայց շուտով դադարեցվել են և վերսկսվել են միայն 2008 թվականին։ 2010 թվականի հոկտեմբերի 17-ին հանդիսավորությամբ բացվել է տաճարի մաղթանքի հատվածը։ 2012 թվականին տաճարում տեղադրվել են զանգեր[6], իսկ արդեն 2013 թվականին վերականգնվել է տաճարի հիմնական մասը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Каменный Брод|Церковь Петра и Павла». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. «Форум сайта "Казачий круг". • Просмотр темы - Станица Грушевская». www.kazachiy-krug.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Краеведение». nagibinaelena.jimdo.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Малов-Бойчевский Павел Георгиевич. Станица Грушевская». samlib.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Вольная Станица • Просмотр темы - станица Грушевская». forum.fstanitsa.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Освящен крест Петропавловского храма хутора Каменный Брод». Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Работа над ошибками». KR-News.Ru - Информационный портал Ростовской области (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.