Պետրոս Մակեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Մակեյան
Նոր Հայաստան 1.JPG
Ծնվել էհունվարի 10, 1954(1954-01-10) (65 տարեկան)
ԾննդավայրՓանիկ, Շիրակի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան և Բայկալի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Պետրոս Ստեփանի Մակեյան (հունվարի 10, 1954(1954-01-10), Փանիկ, Շիրակի մարզ, Հայաստան), ՀՀ քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թ. հունվարի 10-ին Արթիկի շրջանի Փանիկ գյուղում։ Ավարտել է Գյումրիի մանկավարժական և Իրկուտսկի ժողտնտեսության ինստիտուտները՝ համապատասխանաբար ֆիզիկոսի և տնտեսագետի որակավորումներով[1]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1981 թվականներին աշխատել է ուսուցիչ, 1982-1990 թվականներին՝ տնտեսագետ
  • 1991-ին ընտրվել է Արթիկի շրջխորհրդի նախագահ։
  • 1995 թ. ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր թիվ 100 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Եղել է ՀՀՇ վարչության անդամ։
  • 1997 թ. Էդուարդ Եգորյանի և այլոց հետ հիմնել է «Հայրենիք» պատգամավորական խումբը, ապա՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ցայսօր։
  • 2008 թվականից Հայ ազգային կոնգրեսի անդամ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-01-25