Պետրոս Գրիգորովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Գրիգորովիչ
Մահացել է1616

Գրիգորովիչ Պետրոս, Արմեն Պետեր (ծննդյան թվականը անհայտ է – վախճանվել է 1616 թվականին), ռումինական հայազգի դիվանագետ, ռազմական գործիչ։

Տիրապետել է ռումիներեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն լեզուներին։ Եղել է զորավար Միհայ Քաջի (1593-1601) վստահելի անձը և կատարել նրա դիվանագիտական կարևոր հանձնարարությունները։ Իբրև զորքերի հրամանատար կռվել է թուրքական և ավստրիական բանակների դեմ։ 1600 թվականին գերվել է ավստրիացիների կողմից։ Հետագայում դիվանագիտական ծառայություններ է մատուցել Ավստրիայի կայսրին։ 1607 թվականին հիշվում է որպես Ավստրիայի դեսպան Կոստանդնուպոլսում։ Հեղինակել է Միհայ Քաջի օրագրությունը, որը մեզ չի հասել, բայց օգտագործվել է այլ աղբյուրներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղժրիկյան Գ․, Հայերու մասնակցությունը միջնադարյան Ռումանիո դիվանագիտական կյանքին մեջ, «ՊԲՏ», 1960, № 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 228 CC BY-SA icon 80x15.png