Jump to content

Պետրոս-Պողոս եկեղեցի (Լեֆորտովո, Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս-Պողոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց, ճարտարապետական հուշարձան և եկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԼեֆորտովո
Դավանանքուղղափառություն
ԹեմՄոսկվայի թեմ
Հիմնական ամսաթվերը1711
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1711
Առաջին հիշատակում1613
Բարձրություն38 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Church of Peter and Paul in Lefortovo Վիքիպահեստում
hramlefortovo.ru

Լեֆորտովոյի Պետրոս-Պողոսի եկեղեցի (Պետրոպավլովյան եկեղեցի) (ռուս.՝ Храм Петра и Павла в Лефортове (Петропавловская церковь)), ուղղափառ եկեղեցի Մոսկվայի Լեֆորտովյան շրջանում։ Մտնում է Մոսկվայի քաղաքային թեմի Պետրոպավլովյան գործակալության կազմի մեջ։ Եկեղեցու վանահայրը վարդապետ Ալեքսին (Վիլաժանին) է[2]։

Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց երեխաների և մեծահասակների համար։

Սուրբ Պետրոս-Պողոս եկեղեցին Սոլդադսկայա ավանում, Լեֆորտովո, 1882 թ .: (լուսանկարը` Նիկոլայ Նայդենովի)

1613 թվականին եկեղեցին օծվում է Նիկոլայ Հրաշագործի պատվին, կայսր Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանովի մասնակցությամբ։ 1696 թվականին եկեղեցին վերակառուցեցին (գնդապետ Ֆրանց Լեֆորտի նախաձեռնությամբ) և առաջին Մոսկովյան գնդի զինվորների համար կառուցեցին փայտե եկեղեցի՝ այն օծելով առաքյալներ Պողոսի և Պետրոսի պատվին։ 1711 թվականին փայտե եկեղեցու տեղում կառուցեցին ներկայիս քարե տաճարը։

Խորհրդային տարիներին եկեղեցին չփակվեց, զանգերը պահպանվեցին։ 1991 թվականին օծվեց Միխայիլ Հրեշտակապետի փոքրիկ մկրտության տաճարը, իսկ 2000 թվականին՝ Հիսուս Քրիստոսի խաչելության մատուռը։ Վեդենսկոե գերեզմանատանը գործում է տաճարին կից մատուռ, որը վերակառուցվել է Էրլանգերների տոհմական դամբարանի։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հնգագմբեթ է, բացի այդ կցաշենքերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթ։ Ութ զանգակներով զանգակատունը վրանաձև է միջանցիկ լուսանցքներով։ Դրսից կան երեք մուտքեր։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածամոր Կազանյան սրբապատկերը, հյուսիսայինում` Պեչերյան Աստվածամոր սրբապատկերը, հարավայինում` Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերը։ Տաճարի բարձրությունը խաչերի հետ միասին կազմում է 38 մետր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]