Պետրե Անդրեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրե Միտո Անդրեևսկի
Ծնվել է1934 հունիսի 25
ԾննդավայրDemir Hisar, Պելագոնիսկի շրջան, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էսեպտեմբերի 25, 2006(2006-09-25) (տարիքը 72)
Վախճանի վայրՀյուսիսային Մակեդոնիա Սկոպյե, Մակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ
Լեզումակեդոներեն
Ազգությունմակեդոնացի
ՔաղաքացիությունՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան
Ստեղծագործական շրջան1960—2006
Ուշագրավ աշխատանքներPirey?
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Petre M. Andreevski Վիքիպահեստում

Պետրե Միտո Անդրեևսկի (մակեդ.՝ Петре Мито Андреевски, 25 հունիսի, 1934, Սլոեշտիցա, Դեմիր-Հիսար, Մակեդոնիա25 սեպտեմբերի, 2006, Սկոպյե, Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ[1]։ Գրական մի շարք մրցանակների դափնեկիր, մակեդոնական գրականության դասական[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրե Անդրեևսկին ծնվել է 1934 թվականի հունիսի 25-ին Մակեդոնիայի Դեմիր-Հիսար շրջանի Սլոեշտիցա գյուղում։ Տարրական դպրոց հաճախել է ծննդավայրում, ապա սովորել է Բիտոլայի դպրոցում։ Այնուհետև սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում Սկոպյեում։ Որպես խմբագիր աշխատել է Մակեդոնիայի ազգային հեռուստատեսությունում։ Եղել է նաև Razgledi ամսագրի խմբագիրը։ 2000 թվականի մայիսից Մակեդոնիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ է, ինչպես նաև Մակեդոնացի գրողների միության անդամ։

1984 թվականին Պետրե Անդրեևսկու ընտրյալ ստեղծագործությունները լույս են տեսել չորս հատորով։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են նաև մակեդոնական գրականության անթոլոգիայում՝ հրատարակված ինչպես գրողի հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով և հրատարակվել առանձին գքերով։

Պետրե Անդրեևսկին մահացել է Սկոպյեում 2006 թվականի սեպտեմբերի 25-ին, 72 տարեկան հասակում։ Թաղվել է հայրենի գյուղում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Јазли (1960)
  • И на небо и на земја (1962)
  • Дениција (1968)
  • Дални наковални (1971)
  • Пофалби и поплаки (1975)
  • Вечна куќа (1987)
  • Лакримариј (1999)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Седмиот ден (1964)
  • Неверни години (1974)
  • Сите лица на смртта (1994)
  • Боеми (հետմահու)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пиреј (1980)
  • Скакулци (1983)
  • Небеска Тимјановна (1988)
  • Последните селани (1997)
  • Тунел (2003)
  • Бежанци (հետմահու)

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шарам барам
  • Касни порасни

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]