Jump to content

Պետերբուրգյան փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետերբուրգյան փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան
Երկարություն1800 ± 1 մետր

Պետերբուրգյան փողոց (թաթ.՝ Петербург урамы), մասնակի հետիոտնային փողոց Կազանի պատմական կենտրոնում, քաղաքի համալիր տեսարժան վայրերից մեկը։ Փողոցը նախկինում կոչվել է Սվերդլովի, այնուհետև` Գեորգիևյան։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը անցնում է Տուկայի քաղաքային կենտրոնական հրապարակից դեպի հյուսիս արևմուտք, մինչև հարավ արևելք, նրան ուղղահայաց Նազարբաևի փողոցը։ Փողոցի երկարությունը 1800 մետր է, որից 530 մետրը` հետիոտնային։

Կազանի 1000- ամյակի կապակցությամբ փողոցի հետիոտնային մասն արմատապես վերակառուցվեց Սանկտ-Պետերբուրգի կառավարության աջակցությամբ։ Փողոցի կառուցման հիմնական ճարտարապետա-գեղարվեստական գաղափարը «Պետերբուրգյան անկյան» ստեղծումն է, օգտագործելով ոճավորված կամրջակներ, ցանկապատեր և սալահատակված ծառուղիներով հետիոտնային պողոտաների նմանակումներ (խորհրդանշելով պետերբուրգյան ջրանցքները), ռոտոնդաներ (խորհրդանշելով պետերբուրգյան Կազանյան տաճարը), քանդակագործական և հուշարձանային կոմպոզիցիաներ և այլ ճարտարապետական հնարքներ ու ձևեր[1]։

Փողոցը հիմնականում կառուցապատված է նոր շենքերով։

Փողոցի սկզբում տեղադրված է Լև Գումիլյովի հուշարձանը, ինչպես նաև խոշոր առևտրի և զվարճանքի «Կոլցո» համալիրը, «Հանրապետություն» առևտրի տունը և «Թաթարստան» հյուրանոցը։

Փողոցում տեղակայված են «Կազան» միջազգային հյուրանոցը, դիտահրապարակով, «Ռեգինա» և «Սուլեյման-պալաս» հյուրանոցները, Զայցևի Փառքի գեղարվեստական պատկերասրահը, Խնայբանկը, Թաթարստանի սպորտի և երիտասարդության նախարարությունը, Սուրբ աստվածածնի Պոկրովսկու տաճարը, «Իդեա» տեխնոպարկը, հանրապետության ինֆորմացիոն տեխնոլոգիական կենտրոնը, Սպայի տունը և բազմաթիվ գրասենյակներ։ Փողոցի վերջում է գտնվում «Տոգան ավիլիմ (Հայրենի գյուղ)» ռեստորանային զվարճանքի համալիրը մի քանի նորակառույց շենքերի և շինությունների հետ միասին, ինչպես նաև հեքիաթային Մանկական պալատը, Ռուսաստանի խոշորագույն «Հեքիաթ» տիկնիկային թատրոնով, որի շուրջն ամռանը կազմակերպվում է ծաղկային փառատոն, իսկ ամռանը սառցե քաղաք։ Նազարբաևի փողոցի հետ հատման շրջանում (նախկին` Էսպերանտո) է գտնվում «Մետրոէլեկտրոտրանս»-ի գրասենյակը, Փառքի ծառուղին, պատմական տրամվայի վագոնների ցուցադրությունով և Սիրո ծառուղով։

Փողոցի սկզբում և վերջում են գտնվում Կազանի մետրոպոլիտենի «Տուկայի հրապարակ» և «Մահուդե ավան» կայարանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]