Պետական նպաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետական նպաստ, դրամական վճարում անաշխատունակների համար առանձնացված ֆոնդերից, որպես նյութական ապահովության տեսակ վճարվում է ծերության, հիվանդության, աշխատունակության կորստի և այլ դեպքերում։ Նպաստի պետական որոշ դեպքերում լրիվ կամ մասնակիորեն փոխարինում է աշխատանքի վարձատրությանը (ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ) կամ լրացնում հիմնական աղբյուրը (բազմազավակ և միայնակ մայրերին վճարվող ամենամսյա և միանվագ նպաստ, սակավ ապահովված ընտանիքների երեխաների, ժամկետային ծառայության զինծառայողների երեխաների համար վճարվող ամենամսյա նպաստ, ինչպես նաե երեխայի ծննդյան միանվագ նպաստ, թաղման նպաստ), կամ համարվում օգնություն՝ գոյության հիմնական միջոցներից զրկվածների համար (պետական կենսաթոշակ չստացող և գոյության միջոցների այլ աղբյուր չունեցող զառամյալներին և հաշմանդամներին, մանկությունից հաշմանդամ քաղաքացիներին վճարվող նպաստներ)։

Հիվանդության հետևանքով ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիներին նպաստ տրվում է աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև առողջանալը կամ մինչև հաշմանդամությունը հաստատող բժշկաաշխատանքային փորձագիտական անձնաժողովի եզրակացությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 396