Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (2002)
Ամսաթիվ ապրիլի 11֊13, 2002
Վայր Վենեսուելա Վենեսուելա
Արդյունք Չավեսը վերադարձավ իշխանության զինված ուժերի և Կարակասի ցածր խավի շնորհիվ։
Կորուստներ
19 զոհ և 60-150+ վիրավորներ[1][2][3]

Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում, պետական անհաջող հեղաշրջում Վենեսուելայում 2002 թվականի ապրիլի 11-ին։ Վենեսուելայի նոր նախագահի՝ Ուգո Չավեսի բարեփոխումները դժգոհություններ առաջացրին երկրի գործարար խավի և բնակչության նյութապես ապահով շերտի մոտ։ Հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ ժամանակակից կառավարությունը՝ Պեդրո Կարմոնա Էստանգայի գլխավորությամբ, որը ցրեց ազգային խորհրդարանը, Գերագույն դատարանը և դադարեցրեց երկրի Սահմանադրությունը։ Ժամանակավոր կառավարությանը չէր աջակցում զինված ուժերի մեծ մասը և արդյունքում նախագահ Չավեսի պահակախումբն առանց արյունահեղության գրավեց նախագահական նստավայրը՝ Միրաֆլորեսը, որը հանգեցրեց խռովության տապալմանը և Ուգո Չավեսի՝ իշխանության գլուխ վերադառնալուն։ Պետական հեղաշրջումը տևեց ընդամենը 47 ժամ․ այն սատարում էին ԱՄՆ-ն և Չիլին, սակայն այն չընդունեցին Լատինական Ամերիկայի այլ երկրները։

Սոցիալ-քաղաքական հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգո Չավեսն առաջին անգամ նախագահ ընտրվեց 1998 թվականին և անմիջապես սոցիալական և քաղաքական բարեփոխումների լայնածավալ ծրագիր սկսեց, մասնավորապես հասավ Վենեսուելայի նոր սահմանադրության ընդունմանը 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Թեև բարեփոխումների քաղաքականությանն աջակցում էին երկրի աղքատ բնակչության մեծ մասը՝ Չավեսի քաղաքականության և նրա կառավարության ընդդիմությունը հատկապես նկատելի էր Զանգվածային մասնավոր լրատվամիջոցների շրջանում, ինչպես նաև երկրի գործարար և ձեռնարկատիրական շրջանակներում, հասարակության միջին և բարձր դասերի շրջանում, որոնք վախենում էին Չավեսի բաեփոխումների արդյունքում կորցնել տնտեսական և քաղաքական իշխանությունը։ Ընդդիմության հատուկ քննադատությանն արժանացավ սննդի հիմնական մթերքների պետական սուբսիդավորման քաղաքականությունը, նավթի և խոշոր հողատարածքների վաճառքից առաջացած եկամտի բաշխումը։ Չնայած ընդդիմությանը՝ 2000 թվականին, նոր սահմանադրության համաձայն, Ուգո Չավեսը վերընտրվեց[4] ։

Չավեսի նախագահության ժամանակ միջազգային հարթակում զգալիորեն վատացան հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատվեցին՝ այնպիսի կազմակերպություններին անդամագրվելու միջոցով, ինչպիսին է Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան։ Սերտ հարաբերություններ հաստատվեցին նաև կոմունիստական Կուբայի հետ։ Վենեսուելան սկսեց սատարել Կուբայի նավթամշակման արդյունաբերությունը, օրական այդ երկիր էր մատակարարում 160 000 բարել նավթ։ Տնտեսական օգնությանն ի պատասխան Վենեսուելան Կուբայից 10000 բժիշկ և բժշկական այլ աշխատակիցներ ստացավ՝ աղքատներին աջակցելու սոցիալական ծրագրում ներգրավելու համար (Barrio Adentro), որն ուղղված էր մանկական մահացության և զանազան հիվանդությունների նախապահպանության մակարդակներն իջեցնելուն։

2002 թվականի սկզբին Չավեսը փորձեց կառավարական վերահսկողություն սահմանել պետական Petroleos de Venezuela SA (PDVSA) նավթային ընկերության վրա։ Նավթի վաճառքից ստացված եկամտի վերաբաշխման մեջ պետության միջամտությունը հանդիպեց ընկերության կաշառակեր ղեկավարների և պաշտոնատար անձանց դիմադրությանը։ Չնայած Զանգվածային մասնավոր լրատվամիջոցների բացասական քարոզարշավին՝ 2002 թվականի փետրվարին Չավեսը նավթային ընկերության մի քանի պաշտոնատարների փոխարինեց իր համախոհներով։ Կառավարության և PDVSA-ի ղեկավարության միջև լարվածությունը շարունակում էր աճել մինչև 2000 թվականի մարտի վերջ ապրիլի սկիզբ։ Դիմակայության գագաթնակետը դարձավ 2002 թվականի ապրիլի 8-ին հեռուստատեսային եթերով Ուգո Չավեսի կողմից ընկերության մի քանի բարձրաստիճան ղեկավարների աշխատանքից հեռացումը։ Ընկերության ղեկավարության հեռացումը դժգոհությունների նոր ալիք առաջացրեց հասարակության միջին և բարձր դասերի մոտ և երկրի Զանգվածային մասնավոր շատ լրատվամիջոցներ ագրեսիվ քարոզչական արշավ սկսեցին ընդդեմ Չավեսի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilpert Gregory։ «The Venezuelan Coup Revisited: Silencing the Evidence»։ North American Congress on Latin America։ Վերցված է 15 May 2014 
  2. Toro Francisco (10 April 2012)։ «Remembering a Massacre»։ The New York Times։ Վերցված է 15 May 2014 
  3. Nelson, Brian A. (2009). The silence and the scorpion : the coup against Chávez and the making of modern Venezuela (online տպ.). New York: Nation Books. էջեր 1–8. ISBN 1568584180. 
  4. ВВС: Analysis: Chavez at eye of storm
  5. Конфликтолог: Государственный переворот 2002 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]