Պետական հարկադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետական հարկադրանք, պետական կառավարման եղանակ, որով հասարակական, իրավական կարգի պահպանման կամ ամրապնդման նպատակով զանցառուների նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ (քաղաքացիական, վարչական, քրեական)։ Փորձում է հետապնդել իրավակարգի պահպանման և ամրապնդման, գիտակցական կարգապահության արմատավորման, հասարակական հարստության աճի, անձի բարեկեցության նպատակ և արտահայտել բնակչության բացարձակ մեծամասնության շահերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 307