Պենյալարա
Պենյալարա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Սեգովիա և Մադրիդ |
Լեռնաշղթա | Sierra de Guadarrama? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2430 մետր |
Հարաբերական բարձրություն | 1113 մետր |
Պահպանման տարածք | Գվադառամա |
Պենյալարա (իսպ.՝ Peñalara), ամենաբարձր լեռը Իսպանիայի Սիերա դե Գվադարրամա լեռնազանգվածում։ Իսպանիայի ամենաերկար Սիստեմա Սենթրալ լեռան ենթահատվածն է։ Վերջինս գտնվում է Պիրենեյան թերակղզու կենտրոնում և կիսում է այն։ Լեռը տեղակայված է Մադրիդի և Սեգովիայի ինքնավար համայնքների սահմանին։
Պենյալարա լեռնագագաթը ծովի մակարդակից բարձր է 2428 մ, հարաբերական բարձրությունը 1113 մ է[1]։ Հետևաբար, դա Գվադարրամայի ամենանշանավոր և կարևոր գագաթներից մեկն է։
Լեռան արևելյան հատվածում է Մադրիդ ինքնավար համայնքի Ռասկաֆրիա մունիցիպալետն է, որը պատկանում է Լոզոյայի Վալլեին, իսկ արևմտյան հատվածը գտնվում է Սեգովիայի մարզի Վալալա նահանգում։ Լեռան գագաթը բնական այգի է, ինչը հայտնի է որպես Պենյալարայի բնական զբոսայգի։ Այն առանձնանում է փոքր լճերով և կտրուկ հատվածներով։
Այս լեռան հովիտները ծածկված են տարբեր բուսականությամբ, կախված բարձրությունից։ Խոշոր անկանոն կաղնու ծառերը հայտնաբերվել են 1000-ից մինչև 1300 մ բարձրության վրա։ 1100 մետրից մինչև 2000 մետր բարձրությամբ լանջերում գերակշռում են վայրի սոճու անտառները։ 2000 մետրից մինչև գագաթ՝ թփեր են։ Այստեղ բնակվում են շատ կենդանիներ, ինչպիսին են փոքր կաթնասունները, կա նաև միջատների մեծ բազմազանություն և տարբեր թռչնատեսակներ, ինչպիսիք են և արծիվներն ու անգղերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Pico de Peñalara, Spain". peakbagger.com. Retrieved October 26, 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Parque Natural de Peñalara Արխիվացված 2006-05-05 Wayback Machine (իսպ.)
- Ascensión a Peñalara Արխիվացված 2012-03-29 Wayback Machine (իսպ.)
- Rutas por Peñalara y sus lagunas (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենյալարա» հոդվածին։ |
|