Պեդրո I-ի արձանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո I-ի արձանիկ
'
նյութգիպս
բարձրություն143.5 սմ
լայնություն70 սմ
խորություն36 սմ
ստեղծվել է1401-1500
կայք

Պեդրո I-ի արձանիկ (իսպ.՝ Estatua orante de Pedro I de Castilla), Պեդրո I Կաստիլիացու (Բուրգոս, Կաստիլիայի թագավորություն, օգոստոսի 30, 1334 - Մոնտիել, Կաստիլիայի թագավորություն, մարտի 23, 1369) գիպսե արձանիկ, որը թվագրվում է 1401-1500 թվականներ։ Պեդրո I-ը թագավորել է 1350 թվականի մարտի 26-ից մինչև մահը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանիկը եղել է թաղման արարողակարգի մասունք։ Ի սկզբանե եղել է միապետի գերեզմանի մաս, այնուհետև նրա թոռնուհու՝ Կոստանցիայի (Խուան Կաստիլիացու դուստրը) խնդրանքով տեղափոխվել է Մադրիդի Սանտո Դոմինգո մատուռ։

Արձանիկը վերականգնվել է 1504 թվականին կաթոլիկ միապետերի հրամանով։ Ի սկզբանե եղել է պառկած արձանիկ, այնուհետև ավելացվել են ոտքեր՝ իբրև ծնկի իջած, աղոթող արձանիկ[1][2][3]։

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանիկը 1869 թվականից ընդգրկված է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի մշտական ցուցադրություններում 50234 համարի ներքո[4]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձևը՝ աղոթող արձանիկ
  • Նյութը՝ գիպս
  • Ոճը՝ միջնադարյան
  • Բարձրություն՝ 143.5 սմ
  • Լայնություն՝ 70 սմ
  • Խորություն՝ 36 սմ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CÓMEZ RAMOS, R., “Iconología de Pedro I de Castilla”, en Historia, Instituciones, Documentos, Sevilla, 2006, pp. 61–80
  • GÓMEZ BÁRCENA, M.J., “Figura orante de Pedro I”, en Isidro BANGO TORVISO (dir.), Maravillas de la España Medieval. Tesoro Sagrado y Monarquía, (cat. exp., León, Real Colegiata de San Isidoro, 2000-2001), Valladolid, 2001, pp. 142–143.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]