Պարույր Թևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարույր Թևոսյան
Ծնվել էհունվարի 24, 1928(1928-01-24)
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունառակագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարույր Թևոսյան Վիքիդարանում

Պարույր Եղիշեի Թևոսյան (հունվարի 24, 1928(1928-01-24) - անհայտ, գրական անունը՝ Պարույր Պարնեցի), հայ առակագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարույր Թևոսյանը ծնվել է 1928 թվականի հունվարի 24-ին, ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: 1931 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս: 1934 թվականին ընդունվել է Թիֆլիսի 83-րդ հայկական միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է մինչև 8-րդ դասարանը: 1942 թվականին փոխադրվել է Թբիլիսիի 40-րդ երեկոյան դպրոցը, որն ավարտելուց հետո զբաղվել է արհեստով[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առակներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 43 էջ[2]:
  • Հին և նոր (առակներ), Երևան, «Հայաստան», 1966, 134 էջ[3]:
  • Հավատի կամուրջ, Երևան, «Սովետական գրող», 1978[4]:
  • Վարդ և փուշ, Թբիլիսի, «Մերանի», 1978[5]:
  • Աշնանային ծաղիկներ: Երևան: «Արևիկ», 1990[6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 499-500։
  2. Թևոսյան Պարույր Եղիշեի (1963)։ Միքայելյան Պ, ed.։ Առակներ։ Երևան: Հայպետհրատ 
  3. Թևոսյան Պարույր Եղիշեի (1966)։ Հարությունյան Միքայել Արտեմի, ed.։ Հին ու նոր: Առակներ։ Երևան: Հայաստան 
  4. Թևոսյան Պարույր Եղիշեի (1978)։ Դուրյան Լյուդվիգ Ծերունի, ed.։ Հավատի կամուրջ: Բանաստեղծություններ։ Երևան: Սովետական գրող 
  5. Թևոսյան Պարույր Եղիշեի (1978)։ Վարդ և փուշ: Բանաստեղծություններ և առակներ։ Թբիլիսի: Մերանի 
  6. Թևոսյան Պարույր Եղիշեի (1990)։ Աշնանային ծաղիկներ: Պոեմ, լեգենդներ, հեքիաթներ, առակներ։ Երևան: Արևիկ։ ISBN 9785807704795 
  7. Թևոսյան Պարույր Եղիշեի (1990)։ Աշնանային ծաղիկներ (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807704795