Jump to content

Պարկ դել Պլատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պարկ դել Պլատա
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ՀամայնքCanelones Department?
ԲԾՄ13 մետր
Բնակչություն7896 մարդ
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ16100
Պարկ դել Պլատա (Ուրուգվայ)##
Պարկ դել Պլատա (Ուրուգվայ)
Location map of the Municipality of Parque del Plata

Պարկ դել Պլատա (իսպ.՝ Parque del Plata), առողջարանային քաղաք Ուրուգվայի հարավային մասում՝ Կանելոնես դեպարտամենտում, Costa de Oro (Ոսկե ափ) առողջարանային շրջանում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ruta Interbalnearia ավտոմայրուղու եզրերին՝ երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից մոտավորապես հիսուն կիլոմետր դեպի արևելք։ Քաղաքն իսկապես պարկի՝ ծառաշատ զբոսայգու տպավորություն է թողնում. մեծ տարածքներ են գրավում փշատերև ծառերը, էվկալիպտները, ակացիաները։ Պարկ դել Պլատայում լավ պայմաններ են ստեղծված հետիոտնային ու հեծանվային արշավներ կազմակերպելու, առագաստանավային սպորտով, ձկնորսությամբ, սերֆինգով զբաղվելու համար։ Քաղաքն ունի հասարակական երկու ակումբ։

1969 թվականի դեկտեմբերի 9-ին բնակավայրի կարգավիճակը Balneario-ից (առոջարան) բարձրացվել, հասցվել է Ciudad-ի (քաղաքի)[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Պարկ դել Պլատայում ապրում էր 7.896 մարդ[2]։ Իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը Intendencia de Canelones-ի տվյալներով կազմել է 8.122[3]: Ամռան ամիսներին, հատկապես շաբաթավերջերին՝ ուիքենդներին, քաղաքի բնակչության թվաքանակը կրկնապատկվում և նույնիսկ եռապատկվում է։

Տարին Բնակչությունը
1963 1,521
1975 2,365
1985 3,229
1996 4,993
2004 5,900
2011 7,896

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ley Nº 13.806». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1969. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Censos 2011 Cuadros Canelones». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Municipio de Parque del Plata». Comuna Canaria / Dpto. de Canelones. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Statistics of urban localities (1963–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկ դել Պլատա» հոդվածին։