Jump to content

Պարանյակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պարանյակե
անգլ.՝ City of Parañaque
թագալերեն Lungsod ng Parañaque
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՀամայնքՄետրո Մանիլա[1]
Ներքին բաժանումBaclaran?[2], BF Homes?[2], Don Bosco?[2], Don Galo?[2], La Huerta?[2], Marcelo Green Village?[2], Merville?[2], Moonwalk?[2], San Antonio?[2], San Dionisio?[2], San Isidro?[2], San Martin de Porres?[2], Santo Niño?[2], Sun Valley?[2], Tambo?[2] և Vitalez?[2]
Հիմնադրված է1572 թ.
Մակերես46,57 կմ²
ԲԾՄ11 մետր
Բնակչություն689 992 մարդ (մայիսի 1, 2020)[3]
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ1700–1720[4]
Պաշտոնական կայքparanaquecity.gov.ph(անգլ.)
Պարանյակե (Ֆիլիպիններ)##
Պարանյակե (Ֆիլիպիններ)

Պարանյակե (ֆիլիպ․՝ Lungsod ng Parañaque), քաղաք Ֆիլիպիններում։ Մտնում է Մանիլայի ագլոմերացիայի կազմի մեջ։ Խոշոր առևտրային կենտրոն է։

Պարանյական հիմնադրվել է 1572 թվականի նոյեմբերին ավգուստինյան միաբանության վանականների կողմից։ Ծովին մոտ գտնվելու շնորհիվ՝ Պարանյակեն մեծ դեր է խաղացել Ֆիլիպինների՝ Չինաստանի, Ինդունեզիայի և այլ պետությունների հետ առևտրային հարաբերություններում։ Մի քանի անգամ Պարանյակեն անցել է իսպանական կառավարության կողմը, չնայած դրան այն դարձել է առաջին քաղաքներից մեկը, որոնք սատարել են Ֆիլիպիպինյան հեղափոխությանը, որն ուղղված էր Իսպանիայի գաղութային քաղաքականության դեմ։ Ֆիլիպիններում ամերիկացիների իշխանության ժամանակ, Պարանյակեն դարձել է առաջին քաղաքներից մեկը, որն ստացել է քաղաքային ինքնավարություն։

Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում քաղաքում գործել են պարտիզանական մի քանի ջոկատներ, որոնք օգնել են Ֆիլիպինների ազատագրմանը։

Պարանյակեն հայտնի է նաև ողբերգական իրադարձություններով։ 1983 թվականին այստեղ սպանվել է Բենիգնո Ակինոն՝ երկրի նախագահ Կորասոն Ակինոյի ամուսինը[5]։

Սահմաններ և տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանյակեն հյուսիսում սահմանակցում է Պասայ քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Տագիգին, հյուսիս-արևմուտքում՝ Մունտինլուպային, հարավ-արևմուտքում՝ Լաս-Պինիասին։ Արևմուտքում քաղաքի ափերն ողողում են Մանիլական ծովածոցի ջրերը[6]։

Կլիման արևադարձային է վառ արտահայտված կլիմայական երկու եղանակներով՝ խոնավ (հուլիսից սեպտեմբեր) և չոր (հոկտեմբերից հուլիս)։

  • Տարեկան միջին տեղումների քանակը՝1822 մմ։
  • Օրվա միջին առավելագույն ջերմաստիճանը՝34,4 °C[6]։

Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչության թվաքանակը կազմում է 588 126 մարդ[7]

Տարի Թվաքանակ
1990 308 236
1995 391 296
2000 449 811
2007 552 860
2010 588 126

Հենց Պարանյակեում տեղակայվեց Մանիլայի միջազգային օդանավակայանը, որը կրում է Բենինգո Ակինոյի անունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Էնդրյուի եկեղեցի՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի վերջին։ Այնտեղ մինչ օրս պահպանվել է Նուեստրա Սենյորա դել Բուեն Սուչեսոի նկարը, որը եղել է Պարանյակե քաղաքի հովանավորը։ Մարիամ Աստվածածնի երրորդ ամենահին նկարն է Ֆիլիպիններում։
  • Սուրբ Մկրտչի կոնգրեգացիայի եկեղեցի` Ֆիլիպինների ամենամեծ եկեղեցիներից մեկը։
  • Սան Դիոնիիո մատուռ,
  • Քաղաքապետարանի շենք։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլիպիններ Իլոիլո, Իլոիլո
  • Ֆիլիպիններ Բակոլոդ, Արևմտյան Նեգրոս
  • Ֆիլիպիններ Տանգուբ, Արևմտյան Միսամիս
  • Ֆիլիպիններ Լաս Պինյաս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://psa.gov.ph/classification/psgc/citimuni/1300000000
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 https://psa.gov.ph/classification/psgc/?q=psgc/barangays/1381000000
  3. 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2021.
  4. https://www.phlpost.gov.ph/zip-code-search.php
  5. Параньяке (Филиппины)
  6. 6,0 6,1 «Профиль». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Province: NCR, FOURTH DISTRICT». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանյակե» հոդվածին։