Պարային ժանտախտ (1518)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենդրիկ Հոնդիուսի փորագրության վրա պատկերված են երեք կանայք, որոնք վարակված են պարային ժանտախտով։ Փորագրությունը հիմնված է Պիտեր Բրեյգելի նկարի վրա, ով ենթադրաբար 1564 թվականին Ֆլանդրիայում ժանտախտի բռնկման ականատեսն է եղել։[1]

1518 թվականի պարային ժանտախտ, պարամոլության բռնկում, որ տեղի է ունեցել Ստրասբուրգում (այդ ժամանակ համարվում էր Սրբազան Հռոմեական կայսրության մաս) 1518 թվականի հուլիսին։ Մոտ 400 մարդ առանց հանգստանալու մի քանի օր շարունակ պարել է քաղաքային հրապարակում։ Այդ ընթացքում նրանցից մի քանիսը մահացել են կաթվածից, սրտամկանի ինֆարկտից և ֆիզիկական հյուծանքից։

Դեպքերի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարելու մոլուցքը բռնկվել է 1518 թվականի հուլիսին, երբ Ռյանյալ (գերմ.՝ Troffea) ազգանունով կինը դուրս է եկել Ստրասբուրգի փողոցներից մեկը և սկսել է պարել[2]։ Դա տևել է մոտ 4-7 օր։ Շաբաթվա ընթացքում նրան են միացել ևս 34 մարդ, իսկ ամսվա ընթացքում՝ արդեն 400՝ հիմնականում կանայք։ Նրանցից շատերը մահացել են սրտի նոպայից, կաթվածից և հյուծանքից[1]։ Վկայություններից մեկի համաձայն՝ ժանտախտի առանձին շրջանում օրական մահացել է մինչև 15 մարդ[3]։ Իրադարձությունները հաստատվում են պատմական տարբեր փաստաթղթերով՝ ներառյալ բժիշկների գրառումները, տեղի ժամանակագրությունները և քաղաքային իշխանությունների փաստաթղթերը[2]։

Իրավիճակի վատթարացումով պայմանավորված՝ խնդրով մտահոգ ազնվականության ներկայացուցիչները սկսել են խնդրի լուծում փնտրել։ Տեղի բժիշկները բացառել են աստղագուշակության ու գերբնական պատճառները և հայտարարել, որ ժանտախտը հիվանդություն է, որի պատճառը «տաք արյունն» է։ Ամեն դեպքում, տեղի իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ հիվանդները կարող են բուժվել, եթե նրանց հնարավորություն տրվի պարել ամբողջ օրը։ Քաղաքում բացվել են երկու պարահրապարակներ, ուր տեղադրվել են փայտե բեմահարթակներ։ Այդտեղ հրավիրվել են երաժիշտներ, որոնց նվագի տակ ժանտախտով հիվանդները հնարավորություն են ստացել անընդհատ պարելու։ Երբ պարզ է դարձել, որ նախաձեռնված միջոցառումները չեն բարելավում իրավիճակը, տեղի իշխանությունները քաղաքում արգելել են ցանկացած զվարճանք, այդ թվում՝ ազարտային խաղերը, անառակությունը, երաժշտությունն ու պարը։ Պարողների համար կատարվել են կրոնական տարբեր ծեսեր։ Մի քանի օր անց համաճարակը սկսել է տեղի տալ։ Հիվանդացածների մեծամասնությանը հաջողվել է վերականգնել հսկողությունն իրենց մարմնի նկատմամբ[1]։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեսություններից մեկը, որով բացատրվում է կատարվածը, հոգեմետ սպորներով հարուստ սննդով թունավորման վարկածն է։ Սպորների մեջ եղած ալկալոիդները իրենց քիմիական կառուցվածքով մոտ են հոգեակտիվ LCD նյութին, որն ի սկզբանե սինթեզվել է հենց դրանցից։ Մի քանի վարկածների համաձայն՝ սպորները եղել են պատմական այլ անոմալիաների պատճառ։ Այս նույն շրջանում հայտնի են միջնադարյան պարային ժանտախտի մի քանի դեպքեր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Waller, John C. In a spin: the mysterious dancing epidemic of 1518 (und) // Endeavour. — Elsevier, 2008. — Т. 32. — № 3. — С. 117—121. — ISSN 0160-9327. — doi:10.1016/j.endeavour.2008.05.001 — PMID 18602695.
  2. 2,0 2,1 Viegas, Jennifer (2008 թ․ օգոստոսի 1). «'Dancing Plague' and Other Odd Afflictions Explained». Discovery News. Discovery Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Waller, John C. A forgotten plague: making sense of dancing mania(անգլ.) // The Lancet. — Elsevier], 2009. — Т. 373. — № 9664. — С. 624—625. — doi:10.1016/S0140-6736(09)60386-X — PMID 19238695. Архивировано из первоисточника 8 Նոյեմբերի 2014.
  4. «Mystery explained? 'Dancing Plague' of 1518, the bizarre dance that killed dozens». 2008 թ․ օգոստոսի 13.