Ծիծաղի համաճարակ Տանգանիկայում
Ծիծաղի համաճարակ Տանգանիկայում, զանգվածային հիստերիայի կամ հոգեկան համաճարակի դեպք, որը տեղի է ունեցել 1962 թվականին Տանգանիկայում (ներկայիս Տանզանիա)[1][2][3][4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաճարակը սկսվել է 1962 թվականի հունվարի 30-ին Կաշաշա գյուղի կանանց գիշերօթիկ դպրոցում, որը բացել էր քրիստոնեական միսիոներությունը։ Երեք աշակերտուհի սկսել են անզուսպ ծիծաղել և լացել, և նրանց ծիծաղը վարակել է 12-18 տարեկան 159 աշակերտուհիներից 95-ին[5][6][4]։ Ծիծաղը տևել է մի քանի ժամից մինչև 16 օր։ Ուսուցիչները ծիծաղով չեն «վարակվել», բայց աշակերտուհիների՝ ուսման վրա չկենտրոնանալու հետևանքով 1962 թվականի մարտի 18-ին դպրոցը ժամանակավորապես փակվել է[7]։ Մայիսի 21-ին փորձ է եղել պարապմունքները վերսկսել, սակայն չի հաջողվել (համաճարակն այդ ժամանակ արդեն դուրս էր եկել գյուղի սահմաններից)[4]։
Դպրոցը փակելուց հետո սովորողներին ուղարկել են իրենց տները, և համաճարակը տարածվել է հարևան Նշամբա գյուղը։ Ապրիլ և մայիս ամիսներին 217 մարդ զգացել է ծիծաղի նոպա, նրանից մեծամասնությունը երեխաներ և երիտասարդներ էին[8]։ Հուլիսին ծիծաղով է վարակվել Բուկոբա քաղաքի մոտակայքում գտնվող աղջիկների համար նախատեսված «Ռամաշենե» (Ramashenye) միջնակարգ դպրոցի 48 աշակերտ[9]։
Դպրոցի դեմ, որտեղ սկսվել էր համաճարակը, հայց է ներկայացվել դատարան։ Անկառավարելի ծիծաղը ընդգրկել է Կաշաշայի և հարևան գյուղերի գրեթե բոլոր դպրոցները[7]։ Համաճարակը մարել է 18 ամիս հետո[10]։ Ծիծաղից բացի հաղորդվել է նաև ուղեցկող ախտանիշների մասին՝ ցավեր, ուշաթափություններ, փորափքանք, շնչառական խնդիրներ, ցան, լացի և ճչի նոպաներ։ Ընդհանուր փակվել է 14 դպրոց, ավելի քան 1000 մարդ ընկել է համաճարակի ազդեցության տակ։
Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիծաղի համաճարակի առաջացման հնարավոր պատճառներից մեկը աշակերտուհիների ուսումնառության վատ պայմանների և նրանց՝ բողոքները չարտահայտելու համադրությունն է։ Ծիծաղը շրջակա իրականությանը բողոքելու անմեղ միջոցներից մեկն էր[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jeffries Stuart (նոյեմբերի 21, 2007)։ «The outbreak of hysteria that's no fun at all»։ The Guardian (Guardian News and Media Limited)
- ↑ Provine, 2001
- ↑ Schmidt, 2014
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 McGraw, 2014
- ↑ Provine, Robert R. (January–February 1996)։ «Laughter»։ American Scientist 84 (1): 38–47։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-29-ին։ Վերցված է 2016-08-09
- ↑ Rankin A.M.; Philip, P.J. (May 1963)։ «An epidemic of laughing in the Bukoba district of Tanganyika»։ Central African Journal of Medicine 9: 167–170։ PMID 13973013
- ↑ 7,0 7,1 «Laughter»։ Radiolab։ Վերցված է 2011-01-12
- ↑ Sebastian Simone (հուլիսի 29, 2003)։ «Examining 1962's 'laughter epidemic'»։ Chicago Tribune
- ↑ Bartholomew Robert E. (2001)։ Little Green Men, Meowing Nuns and Head-Hunting Panics: A Study of Mass Psychogenic Illness and Social Delusion։ Jefferson, North Carolina: Macfarland & Company։ էջ 52։ ISBN 0-7864-0997-5
- ↑ Трауберг, 1998
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schmidt S., Schmidt A. Seriously Funny: Mexican Political Jokes as Social Resistance. — University of Arizona Press, 2014. — С. 19. — ISBN 9780816530779
- Provine R.R. Laughter: A Scientific Investigation. — Penguin Group US, 2001. — ISBN 9781101659250
- McGraw P., Warner J. The Humor Code: A Global Search for What Makes Things Funny. — Simon&Schuster, 2014. — 67—75 с. — ISBN 9781451665413
- Трауберг Л.З. Дэвид Уорк Гриффит; Мир наизнанку. — Искусство, 1988. — С. 246. — (Избранные произведения в двух томах).
- Бутовская М.Л. Язык тела: природа и культура : эволюционные и кросс-культурные основы невербальной коммуникации человека. — Научный мир, 2004. — С. 76.