Պատկերելով Աստծուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերելով Աստծուն
անգլ.՝ Playing God
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1] և դրամա[1]
Թվական1997 և հոկտեմբերի 17, 1997[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndy Wilson?[1][2]
ՊրոդյուսերՄարկ Աբրահամ
Սցենարի հեղինակMark Haskell Smith?
ԴերակատարներԴևիդ Դուխովնի[2][3], Թիմոթի Հաթոն[2][3], Անջելինա Ջոլի[3], Մայքլ Մասսի[2][3], Պետեր Ստորմարե[3], Gary Dourdan?[3], Ջոն Հոուքս[3], Էնդրյու Թիրնան[3], Կիոն Յանգ[3] և Թրեյսի Ուոլթեր[3]
ՕպերատորԷնթոնի Բ․ Ռիչմոնդ
ԵրաժշտությունՌիչարդ Հարթլի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՄալիբու
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն93 րոպե

«Պատկերելով Աստծուն» (Playing god), 1997 թվականի դրամա՝ նկարահանված Էնդի Ուիլսոնի կողմից։ Գլխավոր դերերում Դևիդ Դուխովնի, Թիմոթի Հաթոն և Անջելինա Ջոլի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբույժ Յուջին Սէնդսին զրկում են լիցենզիայից՝ վիրահատության ընթացքում հիվանդի մահանալուց հետո, որը նա կատարել է ամֆետամինի ազդեցության տակ։ Իրականությունից կտրվելու փորձերից, մի քանի ամսվա ընթացքում, հերոսը տրվում է թմրանյութերին։

Բարում հերթական դոզան գնելու ժամանակ նա ականատես է լինում ավազակային պարզաբանմանը և փրկում վիրավոր տուժածի կյանքը` օգտագործելով իր բժիշկի տաղանդը։ Այս ամենից հետո նա հայտնվում է տեղական քրեական կազմակերպության տեսադաշտում և դառնում է նրանց պալատական բժիշկը, նրանով նաև հետաքրքրվում է հետաքննությունների դաշնային բյուրոն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անջելինա Ջոլիին Թիմոթի Հանթոնի հետ կապ էին վերագրել, որը 15 տարի մեծ էր նրանից և խաղացել է նրա հետ «Պատկերելով աստծուն» ֆիլմում։
  • Ջոլիի առաջին նկարահանումները եղել են Ջոնի Լի Միլերի հետ ամուսնանալուց անմիջապես հետո։
  • Ֆիլմը պատրաստ էր 1995 թվականին, սակայն փորձնական լսարանը բացասական ռեակցիա ցույց տվեց, այդ իսկ պատճառով մինչև 1997 թվական այն չէին թողարկում։
  • Ֆիլմի թրեյլերը պարունակում էր Դևիդ Դուխովնիի և Անջելինա Ջոլիի կարճ սիրային դրվագները։ Ավելի ուշ դերասանուհին հաստատել է, որ ֆիլմի համար նկարահանվել է երկու սիրային տեսարան, սակայն այդ հատվածները վերջնական մոնտաժի ժամանակ կտրել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]