Պատասխան նամականիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատասխան նամականիշ զինվորական նամակների համար, Շվեդիա, 1929 թվական (Mi #1)

Պատասխան նամականիշ, փոստային նամականիշերի տեսակ, որոնք տրվում են որոշակի կատեգորիայի անձանց, առավել հաճախ՝ զինծառայողներին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար, որպեսզի նրանք նման նամականիշերով կարողանան վճարել պատասխան նամակների դիմաց[1]։ Պատասխան նամականիշերի անհրաժեշտությունն առաջանում է, երբ փոստային առաքումների թիվը սահմանափակ է[1]։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի զինվորական ծրարի պատասխան նամականիշով դարձերեսը

1929-1951 թվականներին Շվեդիայում թողարկվել են զինվորական փոստի պատասխան նամականիշեր (շվեդ.՝ Svarsmärken från militärbrev)[2][3]: Այդ երկրի զինծառայողներին ամեն շաբաթ տրվում էր մեկական հատուկ ծրար՝ հարազատների հետ փոստային նամակագրության համար։ Այս ծրարների փականի վրա պատասխան նամակ ուղարկելու համար նախապես տպագրված էր փոստային նամականիշ։ Զինծառայողից ստանալով այդպիսի նամակ՝ հասցեատերը կտրում էր այդ պատասխան նամականիշը և փակցնում պատասխան նամակի ծրարին, որից հետո փոստային բաժանմունքն այն անվճար ուղարկում էր զինծառայողին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [Марки ответные // Большой филателистический словарь Արխիվացված 2017-04-03 Wayback Machine / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 180. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.]
  2. 2,0 2,1 Марки военной почты ответные // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас … [и др.]; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М. : Радио и связь, 1988. — С. 171. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  3. Швеция Արխիվացված 2016-04-08 Wayback Machine // Большой филателистический словарь Արխիվացված 2017-04-03 Wayback Machine / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 296. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(Ստուգված է 13 Մարտի 2016) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.