Պատանդներ (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատանդներ
Երկիր Ռուսաստան
 Վրաստան
Ժանրդրամա, թրիլեր, կենսագրական ֆիլմ և պատմական ֆիլմ
Թվականփետրվարի 10, 2017
Լեզուռուսերեն և վրացերեն
ՌեժիսորՌևազ Գիգինեիշվիլի
Սցենարի հեղինակՌևազ Գիգինեիշվիլի
ԴերակատարներՄերաբ Նինիձե
ՕպերատորՎլադիսլավ Յուրիի Օպելյանց
ԵրաժշտությունԳիա Կանչելի
Տևողություն103 րոպե[1]

«Պատանդներ», ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի ռուս-վրացական դրամատիկական ֆիլմը։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 21-ին[2]։ Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա։

Ֆիլմը նկարահանվել է վրացերենով, իսկ գլխավոր դերերը կատարել են վրացի դերասանները։

Ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում՝ «Պանորամա» ծրագրի շրջանակներում, իսկ «Կինոտավրում» արժանացել է երկու մրցանակի՝ Լավագույն ռեժիսուրայի և Լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1983 թվականին Վրաստանում։ Սյուժեի կենտրոնում ապահովված ընտանիքների ներկայացուցիչներ 6 տղաներից ու աղջիկներից բաղկացած ընկերախումբն է։ Նրանք ծրագրել են ինքնաթիռի առևանգում, որպեսզի փախչեն «երկաթե վարագույրից» այն կողմ։

Սակայն ամեն ինչ ընթանում է ոչ ըստ պլանի, և առևանգման փորձը վերածվում է արյունալի կոտորածի, որտեղ ահաբեկիչներն սպանում են 5 մարդու, 12 ուղևոր մնում են հաշմանդամ, իսկ Տու-134 չվերթի ևս 50 ուղևոր հոգեբանական տրավմա են ստանում։ Փրկված տղամարդ ահաբեկիչները դատապարտվել են պատժի առավելագույն չափի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ту-134АК 65978[3]
Դերասան Դեր
Իրակլի Կվիրիկաձե Նիկա Նիկա
Թինաթին Դալաքիշվիլի Աննա Աննա
Գիգա Դաթիաշվիլի Կոկա Կոկա
Գիորգի Գրձելիձե Սանդրո Սանդրո
Գեորգի Թաբիձե Օտո Օտո
Գիերոգի Խուրցիլավա Լաշա Լաշա
Վախթանգ Չաչանիձե Իրակլի Իրակլի
Եկատերինա Կալատոզիշվիլի Թամունա Թամունա
Բեկա Լեմոնջևա Զուրիկո Զուրիկո
Մերաբ Նինիձե Լևան Նիկայի հայրը Լևան
Դարեջան Խարշիլաձե Նինո Նիկայի մայրը Նինո
Նադեժդա Միխալկովա Մայա ստյուրադեսա Մայա
Մարիա Շալաևա Վերա ստյուարդեսա Վերա
Ավթանդիլ Մախարաձե Շոթա Սանդրոյի հայրը Շոթա
Միխայիլ Գոմիաշվիլի Թենգիզ Զուրիկոյի հայրը Թենգիզ

Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ձախողվել է վարձույթում և բացասաբար է գնահատվել քննադատների կողմից[4]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Резо Гигинеишвили вышел в свет с детьми, но без супруги Надежды Михалковой
  3. Ինքնաթիռի համարը կարելի է կարդալ թևի ստորին ձախ անկյունում (օրինակ՝ թռիչքի տեսարանում)։
  4. Куда прилетел рейс № 6833

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]