Պավլոս Ֆիսաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլոս Ֆիսաս
Բնօրինակ անունհուն․՝ Παύλος Φύσσας
Նաև հայտնի է որպեսKillah P
Ծնվել էապրիլի 10, 1979(1979-04-10)
Perama, Հունաստան
Երկիր Հունաստան
Մահացել էսեպտեմբերի 18, 2013(2013-09-18) (34 տարեկան)
Աթենք, Հունաստան
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
 Pavlos Fyssas Վիքիպահեստում

Պավլոս Ֆիսաս, հայտնի է նաև Killah P բեմական անունով[1] (հունարեն ՝ Παύλος Φύσσας. ապրիլի 10, 1979(1979-04-10), Perama, Հունաստան - սեպտեմբերի 18, 2013(2013-09-18), Աթենք, Հունաստան), հույն ռեփեր և ակտիվիստ։

Ճանաչված լինելով «Low Bap» երաժշտական շարժման հետ կապված տարբեր միջոցառումներում իր ելույթներով և իր հակաֆաշիստական գործոնեությամբ՝ նա ավելի հայտնի դարձավ 2013 թվականին տեղի ունեցած իր մահից հետո, որը կապված էր ծայրահեղ աջ քաղաքական կազմակերպության՝ «Ոսկե արշալույսի» հետ[2]։

Երաժշտական և քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոս Ֆիսասը լայնորեն ճանաչված երաժիշտ էր հունական հիփ-հոփի ասպարեզում։ 1997 թվականից ակտիվ գործունեություն է ծավալել Low Bap երաժշտական շարժման մեջ[3], Ժամանակի ընթացքում նրան հաջողվել է ելույթներ ունենալ այդ շարժման առավել նշանավոր ներկայացուցիչների հետ[3]։ Նա, լինելով Պիրեոսի մետաղագործների հակաֆաշիստական միության անդամ, ակտիվ էր նաև քաղաքական ասպարեզում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 17-ին Պավլոս Ֆիսասը իր մի քանի ընկերների հետ գնացել է ակումբ՝ ֆուտբոլային հանդիպում դիտելու[4]։ Ժամը 23.59-ին Հունաստանի ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել շուրջ 50 զինված մարդկանց հավաքի մասին։ Երբ ոստիկանները շտապել են դեպքի վայր, Ֆիսասն ընկած է եղել հատակին՝ մարմնի վրա բազմաթիվ վերքերով[5]։ Մինչև գիտակցությունը կորցնելը՝ նա որպես հարձակման հեղինակի նշել է դեպքի վայրում դեռևս ներկա գտնվող Գեորգիոս Ռուպակիասին, ում անմիջապես ձերբակալել են[6]։ Այնուհետև Պավլոս Ֆիսասը տեղափոխվել է Կերացինի հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել[7]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիոս Ռուպակիասը, որ աշխատում էր նեոնացիստական Ոսկե արշալույս կուսակցության շտաբի ճաշարանում[8], ձերբակալությունից անմիջապես հետո զանգահարել է կուսակցության առաջնորդ Նիկոլաոս Միխալոլիակոսին և խոսել նրա հետ[7]։ 6 ամիս բանտում անցկացնելուց հետո նա բանտայինից տեղափոխվել է տնային կալանքի. նրան թույլատրվել է լքել իր տունը միայն դատական նիստերին մասնակցելու համար[7]։ 2020 թվականին Գեորգիոս Ռուպակիասը վերջնականապես դատապարտվել է սպանության համար։ Այդ նույն դատավարության ընթացքում Ոսկե արշալույսի 13 այլ անդամներ, նրանց թվում՝ նաև կուսակցության առաջնորդ Նիկոլաոս Միխալոլիակոսը, դատապարտվել են նպատակային ու համակարգված կերպով բռնություն իրականացնելու մեղադրանքով[9][10]; Ներկայումս Ոսկե արշալույսն այլևս ճանաչված չէ որպես օրինական կազմակերպություն[9]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաֆաշիստ երգչի սպանությունը հրապարակայնորեն դատապարտել են քաղաքական բազմաթիվ կազմակերպություններ ու գործիչներ, այդ թվում՝ Ոսկե արշալույսը[11]։ Այն ժամանակվա վարչապետ Անտոնիս Սամարասը ելույթ ունենալով, բնակչությանը հանդարտվելու կոչ է արել և խնդրել նրա աջակցությունը՝ ապահովելու, որ նեոնացիստները զրկվեն «հունական սոցիալական հյուսվածքը թունավորելու, բռնություն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունից»[12]։ Սպանությանը հաջորդած շաբաթների ընթացքում Հունաստանում բազմաթիվ բողոքի երթեր են անցկացվել, բազմաթիվ ցույցեր են կազմակերպվել նաև եվրոպական տարբեր մայրաքաղաքներում՝ պահանջելով արդարություն Ֆիսասի համար և նեոնացիստական ու նեոֆաշիստական կազմակերպությունների գործունեության արգելում՝ դրանց անօրինական ճանաչելու միջոցով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. cita noticia|url=http://www.theguardian.com/world/2013/sep/18/greece-ban-golden-dawn-pavlos-fyssas%7Ctítulo=Greece moves to ban far-right Golden Dawn party|nombre=Helena|apellido=Smith|fecha=18 de septiembre de 2013|fechaacceso=18 de septiembre de 2013|newspaper=The Guardian
  2. «Ποιος ήταν ο Παύλος Φύσσας/Killah P.» (հունարեն).
  3. 3,0 3,1 «Ποιος είναι ο 34χρονος Παύλος Φύσσας, ράπερ Killah P, μέλος του ΑΝΤΑΡΣΥΑ» (հունարեն). 2013 թ․ սեպտեմբերի 18.
  4. «Νέο τρέιλερ του Νώε | Η ΚΑΘΗΜΕΡΙΝΗ» (հունարեն).
  5. «O 34χρονος Παύλος Φύσσας δέχθηκε δολοφονική επίθεση - Ομολόγησε ο δράστης, είπε ότι ανήκει στη Χρυσή Αυγή» (հունարեն).
  6. «Νέο τρέιλερ του Νώε | Η ΚΑΘΗΜΕΡΙΝΗ».
  7. 7,0 7,1 7,2 https://tvxs.gr/news/ellada/tilefonima-lagoy-ston-mixaloliako-ligo-meta-ti-dolofonia-fyssa. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Ο Γ.Ρουπακιάς έπαιρνε χαρτζιλίκι από τη Χρυσή Αυγή, λέει το περιβάλλον του» (հունարեն). 2013 թ․ սեպտեմբերի 19.
  9. 9,0 9,1 «Il partito di estrema destra greco Alba Dorata è stato dichiarato un'associazione a delinquere» (իտալերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7.
  10. «Δίκη Χρυσής Αυγής: Ένοχοι για εγκληματική οργάνωση Μιχαλολιάκος και πολιτικά στελέχη» (հունարեն). 2020 թ․ հոկտեմբերի 7.
  11. «Βουλή: Ομόφωνη καταδίκη της δολοφονίας του Παύλου Φύσσα | naftemporiki.gr» (հունարեն). 2013 թ․ սեպտեմբերի 18.
  12. «Θλίψη και οργή για τη δολοφονία του Παύλου Φύσσα» (հունարեն). 2013 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Anti-fascist Demonstrations Around Europe for Fyssas | Greek Reporter Europe» (ամերիկյան անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլոս Ֆիսաս» հոդվածին։