Պավել Բարտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Բարտո
Ծնվել էհունվարի 4, 1904(1904-01-04)[1] կամ հունվարի 30, 1904(1904-01-30)[2]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[2] (82 տարեկան)
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
Լեզուռուսերեն
ԱմուսինԱգնիա Բարտո

Պավել Բարտո (ռուս.՝ Па́вел Никола́евич Барто́, հունվարի 4, 1904(1904-01-04)[1] կամ հունվարի 30, 1904(1904-01-30)[2] - հոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[2]), մանկագիր, թռչնաբան, Ագնիա Բարտոյի առաջին ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավելը ծնվել է ինժեներ Նիկոլայ Բարտոյի և Լիդիա Վիլերի ընտանիքում։ Նա մեծացել է ավագ եղբոր՝ Ռոստիսլավի և քրոջ՝ Եվգենիայի հետ։

Պատանեկության տարիներին բալետ է սովորել իր մորաքրոջ` հանրահայտ Լիդիա Նելիդովայի ստուդիայում։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Գետել Վոլովային, որն ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունն ու անունը փոխել է Ագնիայի։ Նրանց ամուսնությունը տևել է 6 տարի։ Ամուսնությունից ծնված որդին՝ Էդգարը (Գարիկ) մահացել է 1945 թվականին, դժբախտ պատահարից (հեծանիվ քշելիս ընկել է բեռնատարի տակ)։ Պավել Բարտոն եղել է կնոջ երեք բանաստեղծությունների համահեղինակը։

Եղել է Գրողների առաջին համամիութենական համագումարի մասնակից, 1935 թվականից` ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1930-ական թվականներին եղել է «Մանկական գրականություն» հրատարակչության խմբագիր։ 1940 թվականին սովորել է Ռազմաքաղաքական ակադեմիային կից դասընթացներում։ Պատերազմի ժամանակ եղել է Հյուսիսային ռազմածովային նավատորմիղի թերթի խմբագիր, 1960 թվականին կապիտանի կոչմամբ անցել է պահեստազոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծի եղբայրը` Ռոստիսվլավ Բարտոն, դարձել է մանկական գրքերի հայտնի գեղանկարիչ և պատկերազարդող։ 1934 թվականին «Յունիյ նատուրալիստ» ամսագրում հրապարակվել է Բարտո եղբայրների համատեղ աշխատանքը[3]։

Առաջին կինը եղել է Ագնիա Բարտոն, որը վերցրել է ամուսնու ազգանունն ու դրանով հայտնի դարձել։

Ամուսնալուծությունից հետո Ագնիան արգելել է Պավելին մանկական բանաստեղծություններ հրապարակել իր ազգանվամբ։ Նա նույնիսկ առաջարկել է նախկին ամուսնուն փոխել ազգանունը՝ ասելով. «Ամբողջ Միությունը գիտի միայն մեկ Ագնիա Բարտոյի, այլ Բարտոներ պետք չեն»։

Առաջին ամուսնալուծությունից հետո Պավել Բարտոն ամուսնացել է ևս 3 անգամ (վերջին անգամ` սեփական զարմուհու հետ) և ունեցել մի քանի երեխաներ տարբեր կանանցից։ Բարտոյի երկրորդ կինը Լյուբով Սևան էր։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Մարինան (1932), Սյուզաննան (1934) և Աննան (1937)։

Պավել Բարտոյի երրորդ կինը Եվդոկիա Իվանովնան էր (նրանք միասին ապրել են 20 տարի)։

Չորրորդ կինը՝ Ռենատա Վիլլերը, նրա զարմուհին էր։ Վերջին կնոջ հետ նա ապրել է 25 տարի։ Թաղված է Վվեդենսկովյան գերեզմանատանը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Толстуха куцая» (1926)
  • «Гришкины игрушки» (М. Государственное издательство, 1927)
  • «Про кота Федьку, ежа Хавроську и белую мышку» (1928)
  • «Озорные»
  • «Ёлка»
  • «Посол» (М. Государственное издательство, 1930)
  • «Поход за змеями» (1936)
  • «Птичий хоровод» (М. Детская литература, 1976)
  • «О чём поют птицы» (М. Детская литература, 1981, рис. Н. Чарушина)
  • «Птичьи разговоры» (М. Малыш, 1982, рис. Н. Чарушина)
  • «Пусть поют птицы» (М. Детская литература, 1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Москвы участники Великой Отечественной войны. М., 1997

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]