Պավել Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պավել Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1957(1957-11-20) (62 տարեկան)
Թբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Պավել Սեդրակի Ավետիսյան (նոյեմբերի 20, 1957(1957-11-20), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (2014 թ.): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014 թ.)[1]: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (2006 թվականից):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ավետիսյանը ծնվել է Թբիլիսիում 1957 թվականին: 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1993 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 2006 թվականից զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնը[2]: ՀՀ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահն է, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և փորձագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նախագահ (2010 թ.):

2004 թվականից Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարն է (NRS, Lion, Maison de l’Orient et de la Mediterranee), 2009 թվականից՝ Հայ-ֆրանսիական միջազգային համատեղ լաբորատորիայի ղեկավար (LIA, CNRS), 2012 թվականից ղեկավարում է հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը:

Հիմնական աշխատությունները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Առաջավոր Ասիայի հնագիտական ուսումնասիրության հարցերին, լեռնաշխարհի հնագիտական մշակույթների փուլաբաժանման համակարգի մշակմանը, սոցիալական էվոլյուցիայի առանձնահատկություններին: Հեղինակ է գիտական հոդվածների, մենագրությունների:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեկույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Ceramics in Transitions. Chalcolithic Though Iron Age in the Highlands", New York (2003)
  • "Archaeology, Ethnology and Folklore of the Caucasus", Yerevan, (2003)
  • "Mythical Landscapes Then and Now", Yerevan, (2005)
  • "Von Majkop bis Trialeti"` Բեռլին, (2006)
  • "Archaeology of Armenia in regional context", Yerevan, (2009)
  • Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, Երևան (2013)
  • Environment and Societies in the Southern Caucasus during the Holocene, Լիոն (2013)
  • "Current Practices in Armenian Studies: The Creation and Visibility of New Knowledge", Los Angeles (2014)
  • Religious interactions in Ancient Armenia 8th c. BC - 5th c. AD VIIIe siècle av. J.-C. – V siècle ap. J-.C., Փարիզ, (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-10-07 
  2. «pavetisyan»։ ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ։ Վերցված է 2016-10-07