Պավել Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Անդրեև
Ծնվել էսեպտեմբերի 5, 1903(1903-09-05)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 12, 1917(1917-11-12) (14 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱշխատավայրVladimira Ilyicha Plant, Moscow?

Պավել (Պավլիկ) Անդրեև (ռուս.՝ Па́вел Дмитриевич Андре́ев, սեպտեմբերի 5, 1903(1903-09-05), Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1917(1917-11-12), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), Հոկտեմբերյան հեղափոխության մասնակից։ Նրան անվանել են մոսկովյան «Գավրոշ»։

Եղել է Միխելսոնի գործարանի դարբնի օգնական։ Ծնողներից գաղտնի Պավել Անդրեևն անցել է միխելսոնցիների մոտ, որոնք Օստոժենկայով հարձակվում էին Մոսկվայի զինվորական օկրուգի շտաբի վրա։ Նա կարմիրգվարդիականներին հասցնում էր պարեն, փամփուշտներ, վիրակապ։ Երբ դադարի ժամերին կարմիրգվարդիականները գնում էին հարևան թեյարանում տաքանալու, զենքի մի մասը թողնելով խրամատում, տղան անցնում էր մեկ հրացանից մյուսը և կրակում յունկերների վրա, ստեղծելով այնպիսի տպավորություն, թե բոլոր մարտիկները գտնվում են իրենց տեղերում։

Մի անգամ հրացաներից մեկը պատահականորեն ընկնում է հողապատնեշի մյուս կողմը։ Պավելը ձգվում է դեպի հրացանը և դուրս կախվում խրամատից։ Հակառակորդի գնդացիրը կրակում է և «մոսկովյան Գավրոշի» մարմինը խոցում 42 գնդակ։ Երեք օր հետո նա մահանում է վերքերից։

Դեռ մինչև 1917 թվականի հոկտեմբերը դարբնի որդի Պավել Անդրեևը մտել է բանվոր երիտասարդության «III ինտերնացիոնալ» միության մեջ։ Նա տարածում էր բոլշևիկյան թռուցիկներ, օգնում էր քարոզչական աշխատանքներին Զամոսկվորչիեում տեղավորված 55-րդ գնդի զինվորների շրջանում։

Նախկինում նրա անունն են կրել Միխելսոնի գործարանին մոտիկ գտնվող փողոցը, այդ ձեռնարկության դարբինների բրիգադը, Մոսկվայի Մոսկվորեչիեի շրջանի պիոներական շտաբը։ Նրա անունը գրանցվել է Մոսկվայի քաղաքային պիոներական կազմակերպության պատվո գրքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., «Հայաստան», 1982, էջ 62-63։