Պառավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառավը
ԺանրՆովել
Թվական1974

«Պառավը» (ռուս.՝ «Старуха»), Դանիլ Խարմսի պատմությունը, որը գրվել է 1939 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ներկայացվում է առաջին անձից[1]։ Գլխավոր հերոսը, որն ապրում է Լենինգրադի կենտրոնում գտնվող կոմունալ բնակարանում, դուրս է գալիս տանից և բակում տեսնում է պառավին, որը ձեռքին պահել է առանց սլաքների պատի ժամացույց։ Սադովայա փողոցի անկյունում հանդիպում է Սակերդոն Միխայլովիչ անունով ծանոթին և խոսում նրա հետ։ Հետո նա հիշում է, որ մոռացել է անջատել էլեկտրական վառարանը և վերադառնում տուն։ Սկզբում նա փորձում է քնել՝ մտածելով այն երեխաների սպանության մասին, որոնց ճիչերը լսվում են փողոցից։ Հետո որոշում է գրել հանճարեղ պատմություն մի հրաշագործի մասին, որը, սակայն, հրաշքներ չի գործում։ Բայց միակ բանը, որ նրան հաջողվում է գրել՝ «Հրաշագործը բարձրահասակ էր»։ Նա լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը բախում է դուռը։ Պարզվում է, որ դա պառավ կինն է։ Նա նստում է աթոռին և ստիպում է նրան ծնկի գալ, ապա պառկել հատակին։ Նա հասկանում է, որ դա իմաստ չունի, վեր է կենում և տեսնում է, որ պառավ կինը մահացել է։ Չիմանալով, թե ինչ պետք է անել, գնում է քնելու։ Հաջորդ օրը գնում է հացաբուլկեղենի խանութ և այնտեղ ծանոթանում է մի կնոջ հետ։ Նրան հրավիրում է իր տուն՝ օղի խմելու, կինը համաձայնում է, բայց այստեղ նա հիշում է իր տանը գտնվող դիակի մասին և փախչում։ Գնում է Սակերդոն Միխայլովիչի մոտ, հետո՝ կառավարչի մոտ, որպեսզի նա ազատվի դիակից։ Կառավարիչը տեղում չէ. գլխավոր հերոսը վերադառնում է տուն, բացում է սենյակի դուռը և տեսնում, որ պառավ կինը սողում է իրեն ընդառաջ։ Նա փակում է դուռը, վերցնում է կրոկետային մուրճը, կրկին բացում է դուռը։ Պառավ կինն անշարժ է։ Գլխավոր հերոսը դիակը դնում է ճամպրուկի մեջ և գնում դեպի տրամվայի կանգառը։ Հեռվից գեղեցիկ տիկին է տեսնում, փորձում է հասնել նրան, բայց ճամպրուկի պատճառով չի ստացվում։ Գնում է տրամվայի կայարան, գնում է տոմս դեպի «Աղվեսի քիթը» (ռուս․՝ «Лисий Нос») կայարան, մտադիր է նետել ճամպրուկը ճահճի մեջ։ Բայց ուղևորության ընթացքում ինչ-որ մեկը գողանում է ճամպրուկը։ Նա հասնում է Աղվեսի քիթը, գնում է անտառ և աղոթում[2]։

Ստեղծագործության թեմա և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գլխավոր հերոսը, ուսումնասիրողների պնդմամբ, շատ առումներով ինքնակենսագրական է[3][4]։ Նա ապրում է Լենինգրադի նույն թաղամասում, և, հնարավոր է, նույն տանը, ինչպես Խարմսը (Մայակովսկու փողոց, դ. 11)[3][4][5], տառապում է փողի պակասից[3], ատում է ծերերին ու երեխաներին[6][7], հետաքրքրվում է անմահության և հավատքի[8], ինչպես նաև հրաշքի հարցերով[6][9]։ Գլխավոր հերոսի ընկերոջ՝ Սակերդոն Միխայլովիչի նախատիպը համարում են Խարմսի ընկեր Նիկոլայ Օլեյնիկովին[10], որը գնդակահարվել է 1937 թվականի աշնանը[11]։

Պատմությունը պարունակում է հղումներ[3], կամ նույնիսկ Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի պարոդիա[4]։ Հերոսը հայտնվում է «Ռասկոլնիկովի իրավիճակում», երբ մահացած ծեր կինը դառնում է մշտական խոչընդոտ կերպարի բոլոր գործերում[3]։ Սակայն այստեղ պատիժը տեղի է ունենում հանցագործության բացակայության պայմաններում[12]։ Մեկ այլ ստեղծագործություն, որի հետ կապում են «Պառավը» ստեղծագործոթւյունը՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Պիկովայա դաման» վիպակը[13][14]։ Օրինակ, երբ հերոսը սկզբում հանդիպում է առանց սլաքների ժամացույցը ձեռքին պառավին, նա հարցնում է նրան. «Ժամը քանի՞սն է», և նա պատասխանում է․ «Հիմա երեքին քառորդ է պակաս»[14]։

Ստեղծման պատմություն և հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը գրվել է 1939 թվականի առաջին կեսին։ Դրանից հետո Խարմսն այն կարդացել է իր ընկերների համար[15]։ Հեղինակի կենդանության օրոք ստեղծագործությունը չի հրապարակվել։ 1970-ական թվականներից սամիզդատում տարածվել է և հրապարակվել արտասահմանում[16]։ Առաջին անգամ վիպակը հրատարակվել է Վյուրցբուրգում 1974 թվականին «Ընտրանի» ժողովածուում[17]։ Վերակառուցման ժամանակ ԽՍՀՄ-ում հրապարակման սահմանափակումները հանվել են[18]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետները «Պառավը» անվանում են Խարմսի գլխավոր ստեղծագործություն[19], ինչպես նաև 1930-ական թվականների ռուսական արձակի գագաթներից մեկը[6]։ Դմիտրի Բիկովը «Պառավը» անվանել է երեսունականների մասին լավագույն վիպակ[20]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 — «Стару-ха-рмса», ԽՍՀՄ, ռեժ.՝ Վադիմ Գեմս[21]
  • 1998 — «Պառավը», Ռուսաստան, ռեժ.՝ Դմիտրի Սոկուրով[22]
  • 1999 — «Պառավը» («The Old Woman»), ԱՄՆ, ռեժ.՝ Դուան Անդերսեն[23]
  • 2010 — «Պառավը», Ուկրաինա, ռեժ.՝ Բորիս Մարկովսկի[24]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2տ944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  2. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Кобринский, 2009, էջ 435
  4. 4,0 4,1 4,2 Жаккар, 2011, էջ 233
  5. Жаккар, 2011, էջ 396
  6. 6,0 6,1 6,2 Шубинский, 2015, էջ 486
  7. Кобринский, 2009, էջ 288—290
  8. Кобринский, 2009, էջ 396
  9. Кобринский, 2009, էջ 436
  10. Кобринский, 2009, էջ 441
  11. Кобринский, 2009, էջ 391—392
  12. Wiesmann, U. N.; DiDonato, S.; Herschkowitz, N. N. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Effect of chloroquine on cultured fibroblasts: release of lysosomal hydrolases and inhibition of their uptake». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1338–1343. doi:10.1016/0006-291x(75)90506-9. ISSN 1090-2104. PMID 4.
  13. Кобринский, 2009, էջ 437
  14. 14,0 14,1 Жаккар, 2011, էջ 233—234
  15. Кобринский, 2009, էջ 433—434
  16. Akamatsu, N.; Nakajima, H.; Ono, M.; Miura, Y. (1975 թ․ սեպտեմբերի 15). «Increase in acetyl CoA synthetase activity after phenobarbital treatment». Biochemical Pharmacology. 24 (18): 1725–1727. doi:10.1016/0006-2952(75)90013-1. ISSN 0006-2952. PMID 15.
  17. Хармс Д. И. «Я родился в камыше…». — СПб.: Азбука, 2014. — С. 211. — 224 с. — ISBN 978-5-389-01605-7
  18. Кобринский, 2009, էջ 488
  19. Кобринский, 2009, էջ 433
  20. Дмитрий Быков (2016 թ․ մայիսի 6). «Программа «Один»». Эхо Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Стару-ха-рмса» (1991)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (1998)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  23. «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (The Old Woman) (1999)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  24. «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (Киев, 2010)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жаккар Ж.-Ф. Литература как таковая. От Набокова к Пушкину. Избранные работы о русской словесности. — М.: Новое литературное обозрение, 2011. — 408 с. — ISBN 978-5-86793-925-0
  • Кобринский А. А. Даниил Хармс. — М.: Молодая гвардия, 2009. — 508 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03258-3
  • Кукулин И. В. Рождение постмодернистского героя по дороге из Санкт-Петербурга через Ленинград и дальше // Вопросы литературы. — 1997. — № 4. — С. 62—90.
  • Шубинский В. И. Даниил Хармс. Жизнь человека на ветру. — М.: АСТ (Corpus), 2015. — 576 с. — ISBN 978-5-17-086203-0