Պառավաքար կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառավաքար կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՊառավաքար
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Պառավաքար, Արցախյան պատերազմի ընթացքում Շամշադինի շրջանում տեղի ունեցած մարտերին մասնակցած ռազմական կազմավորում։ Ձևավորվել է 1988 թվականին Պառավաքար գյուղում։ Ունեցել է շտաբ, հրետանային մարտկոց (հրամանատար՝ Խ. Բուլղադարյան)։ 1988-1994 թթ. ջոկատը մասնակցել է Տավուշի (Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի), Իջևանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրետանային մարտկոցը նշանակալի դեր է ունեցել «Ներքին Կարմիրաղբյուր» և «Պառավաքար» բարձունքների ազատագրական մարտերում։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են ղելե Ս. Դավթյանը (ընդհանուր հրամանատար), Ա. Մոսինյանը, Ս. Մոսինյանը, Ա. Մարդանյանը, Ս. Զոհրաբյանը, Ռ. Դալլաքյանը, Ս. Ալաբեկյանը, Ռ. Պետրոսյանը, Ա. Դավթյանը, շտաբի պետ՝ Է. Բոզինյանը։ Ջոկատից զոհվել է 13 ազատամարտիկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 152, էջեր 152 — 856 էջ։