Պաուլո Օլվորսեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլո Օլվորսեմ
Paulo Renato Holvorcem
Ծնվել էհունիսի 10, 1967(1967-06-10) (52 տարեկան)
Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս
ՊարգևներComet Award?[1]

Պաուլո Օլվորսեմ (պորտ.՝ Paulo Renato Holvorcem, հունիսի 10, 1967(1967-06-10), Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սիրող աստղագետ և մաթեմատիկոս, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող: Սկզբում աշխատում էր Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում գտնվող Վալինյոս աստղադիտարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Տենագրա-II աստղադիտարան: 1998-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 185 աստերոիդ, որոնցից 18-ը կատարել է միանձնյա[2]: Դրանից բացի նա հանդիսանում է երեք երկար պարբերությամբ գիսաստղերի հայտնաբերող՝ C/2002 Y1 Ջուելզ-Օլսվորեմ և C/2005 N1 Ջուելզ-Օլսվորեմ (Չառլզ Ջուելզի հետ համատեղ), ինչպես նաև C/2011 K1 Շվարց-Օլսվորեմ (Մայքլ Շվարցի հետ համատեղ)[3], որը դարձավ Տենագրա-II աստղադիտարանում հայտնաբերված առաջին գիսաստղը[4]:

Պաուլո Օլվորսեմը 1987 թվականին ավարտել է Բրազիլական համալսարանը ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում, ապա 1991 թվականին ստացել է մագիստրոսի կոչում չափագիտության բնագավառում: 1994 թվականին Օլվորսեմը պաշտպանեց իր դոկտորական աշխատությունը կիրառական մաթեմատիկայի բնագավառում Կամպինասի պետական համալսարանում: Սկսած 1996 թվականից նա զբաղվում է Երկրին մոտեցող մարմինների հետազոտություններով և ստեղծում է աստղադիտակների համար ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել նրանց ավտոմատացված աշխատանքը:

Նրա պատվին է անվանվել (13421) Օլվորսեմ աստերոիդը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cfa.harvard.edu/news/archive/pr0316.html
  2. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  3. Elenin Leonid (2011-06-07)։ «First comet of Tenagra observatory»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-06-07 
  4. First comet of Tenagra observatory (անգլ.)
  5. IAU։ «13421 Օլվորսեմ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]