Պաոլո Կաստելինի
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1979[1][2][3] (44 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պաոլո Կաստելինի (իտալերեն՝ Paolo Castellini, մարտի 25, 1979[1][2][3], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաոլո Կաստելինին սկսել է իր կարիերան 17 տարեկանում «Կրեմոնեզե» ակումբում։ Առաջին մրցաշրջանում նա ակումբի հետ անցել է Սերիա С1, այնուհետև օգնել է ակումբին վերադառնալ, սակայն մեկ տարի անց կրկին հայտնվել է իտալական երրորդ դիվիզիոնում։ 2000 թվականի ամռանը Կաստելինին տեղափոխվել է «Տորինո» ակումբ, որտեղ անմիջապես դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2001 թվականի օգոստոսի 26-ին նա իր դեբյուտը նշել է Սերիա Ա-ում՝ մասնակցելով «Ուդինեզե» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:2 հաշվով։ Պաոլոն Թուրինի ակումբում անցկացրել է երկուսուկես տարի, այնուհետև վարձավճարով տեղափոխվել «Բրեշիա» կես տարով։
Պաոլոն դեռ երիտասարդ, համեստ երեխա էր, որ նոր էր հարմարվել մեծ ֆուտբոլում։ Սակայն ձեռք բերելով անհրաժեշտ փորձ՝ թիմում կարևոր տեղ է զբաղեցրել։ Նա միշտ նվիրված է իր գործին, երբեք չի հանձնվում։ Դասական աշխատասեր խաղացող է, որին մարզիչները միշտ կարող են վստահել՝ իմանալով, որ նա հուսախաբ չի անի։ Նա ունի գերազանց ֆիզիկական տվյալներ[4]։
2004 թվականի ամռանն ավարտվել է Կաստելինիի պայմանագրի ժամկետը, և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Բետիս» ակումբ՝ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր[5]։ Իտալացին դիտարկվում էր որպես ակումբի վետերան Լուիս Ֆերնանդես Գուտիերեսին փոխարինող, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել գրավել ավելի փորձառու ֆուտբոլիստի տեղը։ Բացի դրանից, Պաոլոն երկար ժամանակ չի խաղացել վնասվածքների պատճառով՝ ծնկային հոդի ջլերի պատռվածք։ Արդյունքում պաշտպանն ակումբում անցկացնում է երկու մրցաշրջան և 20 խաղ[4]։ 2005 թվականի նոյեմբերի 1-ին Կաստելինին անցկացրել է իր լավագույն հանդիպումը ակումբի կազմում. նրա փոխանցումից հետո խփված գոլի շնորհիվ «Սևիլյան» հաղթել է «Չելսիին» Չեմպիոնների լիգայում[6]։ 2006 թվականի հունիսի 24-ին «Բետիս» ակումբը խզել է Պաոլոյի հետ պայմանագիրը[7]։
2006 թվականին Կաստելինին տեղափոխվել է «Պարմա»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստն անմիջապես դարձել է մեկնարկային կազմի խաղացող և ինչ 2008/09 մրցաշրջանը մասնակցել ակումբի ավելի քան 100 հանդիպման։
2010 թվականի օգոստոսի 26-ին Պաոլոն վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա», որն իրավունք ուներ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը[8][9]. հռոմեական ակումբն առաջ անցավ «Միլանից», որ նույնպես հետաքրքրված էր ֆուտբոլիստով[10]։ Նախատեսված էր, որ Պաոլոն «Միլանի» կազմում փոխարինելու է Յոն Առնե Ռիիսեին[4]։ Սեպտեմբերի 11-ին նա «Կալյարիի» հետ խաղում կատարել է իր նորամուտը ակումբի կազմում, սակայն արդեն 13-րդ րոպեին լքել է դաշտը վնասվածքի պատճառով[11]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստելինին խաղացել է Իտալիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2002 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ իտալացիները հասել են կիսաեզրափակիչ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի գավաթի դափնեկիր – 2004/05
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 4,2 Представляем вице-Рийсе: Паоло Кастеллини
- ↑ «Бетис» подписал итальянца Кастеллини
- ↑ Бетис — Челси — 1:0 (1:0)
- ↑ «Бетис» отказался от Кастеллини
- ↑ «Рома» арендовала защитника у «Пармы»
- ↑ «Рома» арендовала до конца сезона с правом дальнейшего выкупа защитника «Пармы» Паоло Кастеллини
- ↑ «Паоло Кастеллини вместо Аггера?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2017-09-11
- ↑ Cagliari, serata magica La Roma è travolta 5-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը figc.it կայքում Archived 2016-03-03 at the Wayback Machine.
- Վիճակագրությունը aic.football.it կայքում (իտալ.)
- Պաոլո Կաստելինի պրոֆիլը BDFutbol կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|