Պանայոտիս Ֆասուլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանայոտիս Ֆասուլաս
հուն․՝ Παναγιώτης Φασούλας
Ծնվել էմայիսի 12, 1963(1963-05-12) (60 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՀարավային Կարոլինա նահանգի համալսարան[1]
Մասնագիտությունբասկետբոլիստ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի խորհրդարանի անդամ և Mayor of Piraeus?
ԿուսակցությունՀամահունական սոցիալիստական շարժում
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMariella Fasoula?

Պանայոտիս Ֆասուլաս (հունարեն՝ Παναγιώτης Φασούλας, մայիսի 12, 1963(1963-05-12), Աթենք, Հունաստան), քաղաքական գործիչ, սպորտի վետերան ու Պիրեյոս քաղաքի քաղաքապետ (2007—2011)։ Խաղացել է բասկետբոլ՝ կենտրոնական դիրքում։ Եղել է Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող։ Պանայոտիս Ֆասուլասը ընտրվել է 1986 թվականի NBA դրաֆթին՝ 37-րդ համարով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սպայի տնտանիքում, որը սերում էր Գրևենա արևմտամակեդոնական նոմոսից։

Սովորել է մենեջմենթ և բասկետբոլ ԱՄՆ-ում (Հյուսիսային Կարոլինա), ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համլսարանի երկրաբանական ֆակուլտետը։

Մարզական գործունեությունը սկսվել է 15 տարեկանից, քանի որ իր տարիքի համեմատ ունեցել է շատ բարձր հասակ։ Ֆասուլասի հասակը հասնում էր 2,13 մ-ի։

1979 -1993 թվականների ընթացքում խաղացել է Սալոնիկի ՊԱՕԿ թիմի կազմում, բացառությամբ 1985-86 թվականներն ընկած -ամանակահատվածի, երբ հանդես է եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, այնուհետև 1993-1999 թվականներին շարունակել է կարիերան «Օլիմպիակոսում»։ 1986 թվականին ընտրվել է NBA դրաֆթին՝ 37-րդ համարով։

Ֆասուլասը Հունաստանի լավագույն բասկետբոլիստներից և Եվրոպայի լավագույն կենտրոնական դիրքայիններից մեկն էր։ 17 տարի խաղացել է Հունաստանի հավաքականի կազմում և նա հիմնական խաղացողներից մեկն էր 1987 թվականին, երբ Հունաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

1978 - 1982 թվականներին եղել է Հունաստանի կոմունիստական երիտասարդության անդամ։ Սպորտում զբաղվել է նաև ակտվ արհմիութենական աշխատանքով և 10 տարի եղել է բասկետբոլիստների միության նախագահը։

2000 թվականի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է ընտրվել Պիրեյոսից՝ ՊԱՍՈԿ սոցիալիստական կուսակցության կազմում։ 2006 թվականի քաղաքային ընտրություններում ընտրվել է Պիրեյոսի քաղաքապետ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի հնգակի չեմպիոն
    • ՊԱՕԿ թիմի հետ. 1992թ
    • Օլիմպիակոս թիմի հետ․ 1994, 1995, 1996, 1997
  • Հունաստանի գավաթի եռակի հաղթող
    • ՊԱՕԿ թիմի հետ․ 1984թ
    • Օլիմպիակոսի հետ․ 1994, 1997
  • Եվրոպայի գավաթակիր. 1991թ
  • Եվրոլիգա․ 1997

Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лидер чемпионата Греции по количеству блок-шотов (465) за всю историю
  • Առաջին Եվրոպայի առաջնություն 1987թ
  • Հունաստանի առաջնություն MVP 1994, 1995
  • 2016 թվականին ընդգրկվել է FIBA-ի փառքի սրահում

Հունաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. College Basketball at Sports-Reference.com
  2. Παναγιώτης Φασούλας Σελίδα Αθλητή (Greek). Ελληνική Ομοσπονδία Καλαθοσφαίρισης (Hellenic Basketball Federation). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]